«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը մահացել է վերակենդանացման բաժանմունքում. պատճառները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն. «Փաստինֆո»
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, 1984թ. ծնված Դավիթ Սարոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ կալանավորը երեկ վատ է զգացել իրեն և ժամը 11.45-ին տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, և վերակենդանացման բաժանմունքում ժամը 12. 05-ին մահացել է:
Դավիթ Սարոյանը նախկինում 3 անգամ ազատազրկման է դատապարտված եղել, իսկ ներկայումս դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2 տարի 10 ամիս ժամկետով: Ըստ մեղադրանքի` Դավիթ Սարոյանը օրավարձով վերցրել է Ռ.Պետրոսյանին պատկանող ավտոմեքենան, որից հետո մեկ ամիս վճարել է օրավարձը, այնուհետև չարաշահելով վերջինիս վստահությունը հափշտակել է ավտոմեքենան` Ռ.Պետրոսյանին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: