«Սեւան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Արտաշատի ջրանցքի Այգեզարդ գյուղի հատվածում տեղի է ունեցել վթար, կատարվում են անհապաղ վթարավերականգնողական եւ նորոգման աշխատանքներ:
Հունիսի 30-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի 18ա շենքի 9-րդ հարկում ծուխ է նկատվում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունիսի 30-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 48 շենքի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի Կախեթիի շրջանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Մեր զրուցակիցը նշեց նաև այն կոնկրետ ստորաբաժանումները, որոնց աշխատակիցները միաձուլման արդյունքում կրճատվել են: «Օրինակ` կադրերի վարչություն, չարժե ունենալ 3 կադրերի վարչություն, օրինակ` մեթոդաբանություն, օրինակ` իրավաբանական վարչություն, այսինքն` այս կառույցները միավորման արդյունքում ընդհանուր պետք է ծառայեն և’ ֆինանսների նախարարությանը, և հարկային ու մաքսային մարմիններին»,- ասաց Արմեն Ալավերդյանը` հավելելով, որ կան վարչություններ, որոնք ընդհանրապես լուծարվել են:
Տեղական ժամանակով ժամը 21.26-ին (Գրինվիչի ժամանակով՝ 17.26-ին) Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Պարույր Սևակի փողոցի թիվ 18 շենքում գործող բարեգործական ճաշարանում այրվել է հատակը (10 քմ) և 35 ներքնակ:
«Անկախ նրանից, այդ ներարկումները եղել են Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառ, թե ոչ, միևնույն է, մենք դիմելու էինք ՄԻԵԴ, դա ուղղակի կարևոր ապացույց էր տեղի ունեցածի մասին»,– ավելացրեց նա:
Մակարյանը նշեց, թե էլեկտրաէներգիայի սակագնի ավելացած չորսը դրամը, միանալով նախկին ութը դրամին, բոլոր դեպքերում գնաճի խնդիր է առաջացնում, շատերը միանգամից չեն գնում դրան՝ վախենալով, որ շուկայում չկարողանան իրենց ապրանքը վաճառել, սա հենց կարող է ստվերայնության խնդիր առաջացնել:
Հունիսի 29-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Ավան-Նոր Նորք ավտոճանապարհի կամրջից:
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Երևանյան, Սախարովի, Իսակովի, Սպանդարյան փողոցներում վնասվել և պոկվել են մոտ 35 տների տանիքներ: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարաներն առանձնատանը հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ժամը 11.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 1953 թ. ծնված Ա. Մ.-ը ս.թ. հունիսի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում գնացել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Օբիկի ձոր» կոչվող հանդամաս և չի վերադարձել:
Հունիսի 29-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակա սարի վրա գտնվող «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը:
Էլեկտրաէներգիայի դեմ բողոքող քաղաքացիները հավաքվելու են հուլիսի 1-ին, ժամը 10:30-ին ՀԾԿՀ(Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով)-ի մոտ: Այդ որը ՀԾԿՀ-ն հանձնաժողովի նիստ է անցկացնելու, որտեղ էլ կայացվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման որոշումը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուղղաթիռում է գտնվել նաեւ գործարարի որդին` Եվգենի Ելուգյանը՝ ծնված 2000թ.-ին:
Վկան ասել է, որ խփելուց հետո էլ կինը չէր հանգստացել, դանակը ձեռքին քայլում էր՝ ասելով. «մոտիկ չգաք, ձեզ էլ կխփեմ», ու անընդհատ կրկնում էր. «դերասանություն մի արա, վեր կաց», չէր հավատում, որ սպանել է: Այդ պահին կինն այնպիսի վիճակում էր, որ չէր գիտակցում, թե ինչ է կատարվում, իրեն գժի նման էր պահում, անցնող մեքենաների հետևից գոռում էր. «կանգնեք, մի փախեք», հայհոյանքներ էր տալիս: Նրանից վախենալով՝ չէին համարձակվում մոտենալ: Միայն շտապօգնության գալուց հետո մարդիկ համարձակվեցին մոտենալ տղամարդուն: Ինքն այդպես էլ չի մոտեցել:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 1953 թ. ծնված Ա. Մ.-ը ս.թ. հունիսի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում գնացել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Օբիկի ձոր» կոչվող հանդամաս և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի «Եռաբլուր» պանթեոնում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին այսյօր հարգանքի տուրք մատուցելու են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ:
«Եթե շենքը հուշարձան է, հուշարձանների պահպանության գործակալության հետ կնքվում է պարտավորագիր. օրինակ` Արամի փողոցի շատ շենքերի հետ կապված մենք ունեցել ենք այդ պարտավորագրերը, որ նա պարտավորվոմ է պահպանել և պատասխանատու է հուշարձանի հետագա կյանքի համար»,- ասել է նա:
Շաբաթ երեկոյան տեղի ունեցած աղետի հետեւանքով զոհվել էին 45-ամյա հայազգի գործարար Սամվել Ելուգյանը եւ նրա 22-ամյա դուստրը` Ալինա Ելուգյանը, ինչպես նաեւ 52-ամյա օդաչու Անդրեյ Գոնչարենկոն:
Հունիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, և հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին […]
Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառը եղել է փողոցով անցնող խոշոր եղջերավոր անասունը: Վարորդը, նկատելով կովին, փորձել է շրջանցել ու չի կարողացել կառավարել ավտոմեքենան, որից հետո տեղի է ունեցել վթարը:
Անգլիացի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս Sky Sports հեռուստաալիքի մեկնաբան Լրիս Կամարան Բրազիլիայում բռնել է փողոցային կողոպտիչին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Վատ չէ։ Ես դեռ չեմ կորցրել իմ արագությունը։ Սակայն հիմա ստիպված եմ վազել ոստիկանական բաժանմունք», — գրել է Կամարան։
Նեղանալ, թե ինչու քաղաքացիական այս փոքրիկ նախաձեռնությունը չի բարձրացնում իշխանափոխության հարցեր, չի դառնում քաղաքական ուժ, այլ լոկալ պայքար է մղում՝ փրկելու մեկ շենք, արդար չէ:
Գերմանիայում բնակվող շատ հայեր ընտանիքներում գրական հայերենի և լեզվապահպանման խնդիրը համարելով շատ սուր` բոյկոտում են հայկական հեռուստաալիքները: Որպեսզի նոր սերունդը չյուրացնի հայկական հեռուստաալիքներով քարոզվող փողոցային ժարգոնը` շատ հայ ընտանիքներ արբանյակային հեռարձակումը համարում են վտանգավոր: Մեզ հետ զրույցում տեղի հայերն իրենց մտահոգությունը հայտնելով հեռուստաալիքների անորակ արտադրանքի վերաբերյալ` կոչ են անում պետական մակարդակով ուշադրություն հրավիրել եթերից հնչող «աղբին»:
Նույն օրը, ժամը 04.30-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերջիններս տեղափոխվել են բուժօգնության:
Հունիսի 27-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում ավտոմեքենա է ընկել տան տանիքին և այրվել: