Բաժիններ՝

Բերդի քաղաքապետի որդու դեմ մահափորձի վկաներին բերման կենթարկեն. armlur.am

Երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդու` Անուշավան Մանուչարյանի դեմ սպանության փորձ կատարելու գործով հերթական դատական նիստը:

Ի դեպ, Անուշավան Մանուչարյանը նաև Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է: Դեպքը տեղի էր ունեցել 2013թ. մայիսի 23-ին Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում:

Հրանտ Հարությունյանն ու և Բեգլար Հովհաննիսյանը, հրազենից 2 կրակոց արձակելով, սպանության փորձ էին կատարել Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Անուշավան Մանուչարյանի և նրա բարեկամ Արմեն Սիմոնյանի նկատմամբ:

Armlur.am -ի հետ զրույցում Անուշավան Մանուչարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատական գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում. «Վկաների ենք հարցաքննում. երեք մարդու ենք հարցաքննել: Բայց քանի որ կան վկաներ, այդ թվում՝ շենքի բնակիչներ, որոնք չէին ներկայացել դատարան, դատական նիստը հետաձգվեց, և որոշում կայացվեց վկաներին բերման ենթարկել դատարան»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս