Բաժիններ՝

Խանութից հեռախոս գողացած կնոջը հայտնաբերեցին

Հունիսի 18-ին ոստիկանության Գավառի բաժին էր ներկայացել 1989 թ. ծնված Աշխեն Հ.-ն և հաղորդում տվել, որ անհայտ պայմաններում կորցրել է 150.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը:

Օրեր անց` հունիսի 26-ին, կինը մեկ այլ դիմում էր ներկայացրել` հայտնելով, որ հեռախոսը նկատել է ոմն Գայանեի մոտ, իսկ երբ մոտենեցել էր նրան` դիմել էր փախուստի:

Ձեռնարկված միջոցառուների շնորհիվ պարզել է, որ հունիսի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 1988 թ. ծնված Գայանե Ա.-ն Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող խանութ-սրահի վաճառասեղանից գողացել է բջջային հեռախոսը: Նա խոստովանել է հանցանքը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն:

 ՀՀ Ոստիկանություն                         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս