Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.35-ին, 1960 թ. ծնված Գարեգին Գ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ իրենց շենքի մոտից փախցրել են իրեն ամրակցված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով մոտ 3.000.000 դրամի նյութական վնաս:
Արթուր Գեորգիի Բաղդասարյանի տաբատի գրպանից հայտնաբերվել և վերցվել է սպիտակ անձեռոցիկի վրա կատարված ձեռագիր գրառում։ Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կառավարությունը որոշել էր այս տարեսկզբից հանրապետությունում իրականացնել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Ինչպես նշել էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, քննարկվել էր 2 մոդել` ծրագրային և վարչական:
«Բոլոր դատական նիստերին քննվեց իմ «անգրագիտությունը», ո՞նց կարելի էր ինձ ընդհանրապես վստահել հիվանդանոց»,- դատարանում ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ իր «անգրագիտությունը» ձեռք է բերել՝ սովորելով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 28-ին, ժամը 17.30-ին, թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 79 հասցեի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Խաչատուր Ռ.-ին:
Չնայած սրան` Ա. Պողոսյանը կարմիր գծերի կիրառումը տեղին է համարում, բայց այստեղ ևս մենք չենք գործում առանց խախտումների ու թերացումների. «Կարմիր գծերի մասին որոշումը միանշանակ ճիշտ որոշում է. ոչ մի քաղաք չի կարող իր տարածքն անվերահսկելի թողնել, այդտեղից եկամուտներ չունենալ, որպեսզի նույն քաղաքի զարգացման համար ծախսվի: Բայց ճիշտ որոշումն աղավաղել են այն աստիճանի, որ այն հակառակ նպատակին է ծառայում. այդ գումարներ փոխանակ գնան պետական և համայնքային բյուջե, գնում են մասնավորի գրպանը»:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հոկտեմբերի 29-ին, ժամը 12.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն:
Հոկտեմբերի 31-ին հատկապես արևելյան շրջաններում , նոյեմբերի 1-ին, 3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները հոկտեմբերի 29-ին, ժամը 05.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գեղամ Գ.-ին:
Նրանք ասացին, որ ՀՀ քաղաքացի են ուզում դառնալ, որպեսզի կարողանան առանց վիզայի գնալ Ռուսաստան՝ աշխատելու: Նրանց խորհուրդ տվեցինք այդ հարցով դիմել Վրաստանում ՀՀ դեսպանատուն:
Պարզվել է նաև, որ նա Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Բաղդասարյանն էր:
Հերթական անգամ Պ.Սաֆարյանը, պատասխանելով Թ.Պողոսյանի հարցին, արդեն դիտավորյալ, կատակով ասաց՝ «պարոն Թևանյան…» ու մի պահ դադար տվեց՝ սպասելով պատգամավորի կտրուկ արձագանքին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում, Կարեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին` ձեռքի վնասվածքի կապակցությամբ բացատրություններ տալու համար:
«Վեր են հանված այն բոլոր խնդիրները, որոնց հետ այսօր մենք առնչվում ենք: Ամենամեծ խնդիրը, որն ինձ մտահոգում է այն է, որ մեր օրենսդիր մարմինն ըստ էության մեկուսացած է օրենսդիր աշխատանքից: Ազգային ժողովն իր օրենսդիր առաքելությունը կամավոր զիջել է գործադիր իշխանությանը, իսկ ատգամավորների ներկայացրած նախագծերը դեկորատիվ բնույթ ունեն»:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Սպիտակի բաժին էր դիմել 1958 թ. ծնված Վարդգես Ա.-ն և հաղորդում տվել, որ իր տան բակում կայանված «Տ-75» մակնիշի տրակտորից քանդել և գողացել են էլեկտրական գեներատորը:
Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
Փոփոխությունները պայմանավորված են զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Տղան մեջքի վրա պառկած էր, բժիշկը մոտեցավ, զննեց ու պարզվեց՝ մահացած է, բայց հայրն ու այդ ագրեսիվ երիտասարդը ստիպում էին մեզ, որ փրկենք, վերակենդանացնենք տղային, բժիշկն էլ ստիպված, որ մեզ ավելի վնաս չտան, վերակենդանացման միջոցառումներ էր անում, ես էլ ներարկիչն էի պատրաստում, ու էդ պահին այդ երիտասարդը արյունոտ դեմքով հետեւանց խփեց դեմքիս։
Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ի ուրախություն վարորդների` այս օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծ է այժմ մշակվում և հավանաբար մեկ տարի հետո իրավիճակը բավականին կբարելավվի. «Երևի վերջում միայն ներողություն կխնդրեն և վերջ»,- եզրափակեց իր խոսքը:
«Առանց թագի թագավոր ես՝ իմ սիրելի Գագիկ Ծառուկյան»․ ՀՀԿ տատիկը Ծառուկյանի գովքն է անում: «Քանի քաղաքական կուխնին ես լավ գիտեմ, հեռացի դրա կողքից»,- ասում է նա:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 04.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ճանապարհի 67.7 կմ-ին վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Վահրամ Անտոնյանին, որը տեղում մահացել է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
168.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հաղթանակ կամրջից մարդ է ցած նետվել: Այս պահին կամրջի մոտ բազմություն է հավաքված, որոնց ոստիկանները փորձում են հեռացնել: Այլ մանրամասները առայժմ մեզ չի հաջողվել պարզել:
««Ես կուզենայի, որ սկանդալի գործը չլիներ, պոլիտեխնիկի անունը վատ իմաստով չհոլովվեր, բայց եթե հոլովվել է, ավելի լավ է մաքրվի, քան մնան գաղտնիքներ… Ես այդ սկանդալի հետ ոչ մի կապ չունեմ, իմ աշխատակցուհիները՝ ևս… Երեսուն տարեկան կնոջ համար ծանր էր աշխատել նման մթնոլորտում, նա ազատվել է, մյուս աշխատակցուհին էլ հիվանդանոցում է եղել… Ես դեռ ոչինչ՝ մեծ մարդ եմ, սովոր եմ, բայց երիտասարդ կանանց նման մեղադրանք ներկայացնելը… Ի՞նչ անձնական կյանք է, եթե փոքր տեքստում հայհոյախառն տարբեր հարցեր են քննարկել, հասարակությանն է պետք այս սկանդալի բացահայտումը, այլապես որևէ մեկը պաշտպանված չի լինի, դա սարսափելի բեռ է… Անտրամաբանական բան են արել… տղամարդկանց եմ դիմում՝ հայհոյանք գրած կա՞ք թղթի վրա, բանավոր կասվի, բայց հայհոյանք չի գրվում, պատկերացեք՝ երիտասարդ կնոջն է գրվել, անձնական կյանքը խնդրի մյուս կողմն է…»:
Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհին հոկտեմբերի 23-ին գրավոր հաղորդում էր ներկայացրել, թե իբր նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» Այգում, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով բռնաբարել է իրեն:
Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք անպատասխանատու չե՞ն Աղվան Հովսեփյանի այն հայտարարությունները, թե մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն արված են: «Աղվան Հովսեփյանը ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը: Իմ հայտարարությունը հետևյալն է եղել և կա: Քրեական դատավարության մեջ ամենակարևոր սկզբունքը, որը գոյություն ունի, դա գործի արդյունավետ քննության սկզբունքն է: Ընդ որում, դա ոչ միայն ՀՀ օրենսդրության, այլև միջազգային քրեական իրավունքի և իրավունքի տեսանկյունից՝ արդյունավետ քննություն:
ԱՄՆ Միջազգային զարգացման գոծակալության ֆինանսավորմամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմից մնացած ականների վնասազերծման ծրագիրը շարունակվում է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Գլոբալ աղետների ազդարարման և համակարգման ծրագրի (GDACS) ստացված տեղեկատվության համաձայն` ս.թ. հոկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, Շրի Լանկայի հյուսիսում՝ Բադուլլա տարածաշրջանի Մերյիաբեդա գյուղում մի քանի օր տեղացած հորդառատ անձրևների արդյունքում տեղի է ունեցել սողանք:
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հչած կրակոցների գործն արդեն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության: