Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանն անցել է ժողովրդի կողմը, նա վրդովված է հակաժողովրդական որոշումներից. 1in.am

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանը Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից վրդովված է, ինչպես շարքային քաղաքացիները: Կարծում է, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է պայքարը շարունակեն մինչև վերջ, մինչև որ իրենց պահանջի հետ իշխանությունները հաշվի կնստեն:

Արդեն երեք տարի պաշտոնից զրկված Ղուկասյանը անցել է ժողովրդի կողմը, վրդովվում է իշխանության հակաժողովրդական որոշումներից: «Այդպես չի կարելի, դանակը ոսկորին է հասել»,- հայտարարում է նա:

Նախկին քաղաքապետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փորձեց հավատացնել, թե սիրով կլիներ Գյումրիում նստացույց անող քաղաքացիների կողքին, բայց իրեն «սխալ կհասկանան»:

«Ընդհանրապես, ժողովուրդը, երբ որ աղմուկ է բարձրացնում, պետք է անպայման հասկանան՝ ինչն է պատճառը, ինչու է աղմկում, և պետք է տեր լինեն ժողովրդին: Միանշանակ, կողմնակից եմ ազգաբնակչությանը, որ այս պայմաններում էլեկտրաէներգիայի թանկացումը աբսուրդ է: Բիբինն ո՞վ է, իրենից ի՞նչ է ներկայացնում, որ ի՞նչ ասի, մենք էլ լսենք»,- վրդովվեց Ղուկասյանը:

Հարցին ի պատասխան, թե ողջունո՞ւմ է քաղաքացիների ընդվզումը, ասաց. «Ես գտնում եմ, որ ժողովուդը արդարացի է, և կառավարությունն էլ պետք է ընդառաջ գնա ժողովրդին, ու համատեղ այդ հարցը քննարկեն, բայց ամեն ինչ՝ առանց բախումների: Բարձրացմանը ես դեմ եմ»:

Եթե ժողովրդի հետ համամիտ է, այդ դեպքում ինչո՞ւ չի միանում օրեր շարունակ փողոցում պայքարող գյումրեցիներին: «Ես, ճիշտն ասած, ցույցերի չեմ մասնակցում, բայց ես կողմնակից եմ ժողովրդին: Հարցը, որ ինձ հիմա տալիս եք, ճիշտ չի: Ես հիմա որ խառնվեմ, լավ չի ստացվի: Էս ո՞ւր է ստեղի տղեն, հենց էսպիսի բան է լինում, ձև չկա, գոյություն չունի… Էլի արձակուրդո՞ւմ է սա»,- հարցրեց Ղուկասյանը՝ ակնարկելով գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս