Բաժիններ՝

Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին

Հունիսի 24-ին, ժամը 02.54-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Աշտարակ – Ապարան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ – Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 65LL569 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս.-ը ծնվ.1996թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը (մոտ 30 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Ս.-ը, ուղևորներ Ս. Մ.-ը (ծնվ.1997թ.) և Հ. Ա.-ը (ծնվ.1997թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:

Ժամը 09.58-իհրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերել ձորակից (մոտ 30 մ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս