Սամվել Բալասանյանը պաշտպանում է քաղաքացիների պահանջն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման
Tsayg.am-ը գրում է. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառանալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցին, ասել է, որ պաշտպանում է քաղաքացիների արդարացի պահանջը:
Նա մտահոգ է այս խնդրով՝ հաշվի առնելով Գյումրու սոցիալական ծանր վիճակը, իսկ թանկացումը կարող է լուրջ սոցիալական խնդիրներ առաջ բերել: «Ցանկացած միջամտություն իրավապահների կողմից պետք է կատարվի բացառապես օրենքի և սահմանադրության տառին համահունչ»,- շեշտել է Սամվել Բալասանյանը:
Նաև հավելել է. «Ինձ համար ցավալի է մայրաքաղաքում քաղաքացիների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումները: Գյումրիում երեկ` հունիսի 23-ին, ունեինք ձերբակալվածներ, ովքեր ազատ արձակվեցին: Իրավիճակը գտնվում է իրավապահների տիրույթում և ես հուսով եմ, որ այն արագ կպարզաբանվի` առանց հետևանքների»: