Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել՝ միանալով «Ոչ թալանին» նախաձեռնության պայքարին
168.am-ի տեղեկություններով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը առավոտյան ժամը 12-ից հացադուլ է հայտարարել:
Վարդան Պետրոսյանն այսպիսով միանում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին:
Վարդան Պետրոսյանի քույրը ֆեյսբքույան իր էջում գրել է. «Վարդան Պետրոսյանն այսօր ժամը 12:00-ից հացադուլ է սկսել ի զորակցություն ՈՉ ԹԱԼԱՆԻՆ շարժման մասնակիցների»: Նա փոխանցել է նաև Վարդան Պետրոսյանի խոսքը. «Ես ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց այսպես կարող եմ իմ զորակցությունը հայտնել բողոքի բոլոր մասնակիցներին»: