Բաժիններ՝

«Ջրցան մեքենաներով ու քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը ավելի շատ մարդկանց է բերել Երևանի փողոցներ». Սերժ Թանգյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին.

«Թվում է, որ ջրցան մեքենաներով ու քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը ավելի շատ մարդկանց է բերել Երևանի փողոցներ: Դա խաղաղ նստացույց էր: Ոստիկանությունը իրավունք ուներ մաքրել այն և մարդկանց ձերբակալել օրենքի սահմաններում՝ առանց անհարկի ուժի գործադրման: Միջազգային լրատվամիջոցներն ու կառավարությունները չպետք է իրավիճակը քաղաքականացնեն: Սա ոչ քաղաքական արձագանք է Հայաստանի բնակչության լայն հատվածի տնտեսական տեղային մարգինալացմանը: Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի իր քաղաքացիների տնտեսական զրկանքները թեթևացնելու և լուծելու այս ու այլ խնդիրներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս