Բաժիններ՝

«Ոստիկանը պոտենցիալ ծեծող բրիգադ է, մեծ մասամբ՝ ուղեղները հանած, միաբջիջ տարր, մենակ, ի տարբերություն ամբողջ աշխարհի՝ մեր ոստիկանապետն աղոթում ա, մնացածներինը՝ ոչ». Սերգեյ Դանիելյան

Այսօր դերասան Սերգեյ Դանիելյանի (Յոժ) մամուլի ասուլիսն էր, որի թեման էր՝ մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման ընթացքը: Դերասանը կարծում է, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության ձևավորման լավագույն օրինակ կարող է լինել, եթե պայքարը քաղաքական հուն չմտնի ու շարունակի զարգանալ ճիշտ մարտավարական ծրագրով: Խնդիրը, ըստ բանախոսի, իրականում և՛ ակտուալ է, և՛ չափազանց կարևոր հասարակության լայն շերտերի համար.

«Ինչպես մեր երկրում ապրող միջին խավի մարդիկ, ես էլ ունեմ նույն ֆինանսական խնդիրները, ինչ բոլորը՝ սոված չեմ, փառք Աստծո, բայց բավականին ծանր է ապրել էս երկրում: Ես հոսանքի համար ամսական 7-8 հազար դրամ եմ մուծում, ձմռան ամիսներին, իհարկե, մի քիչ ավելի շատ: Իմ բյուջեի վրա ամեն ինչ ազդում է: Առաջ ամաչում էի այս մասին բարձրաձայն ասել, բայց հիմա փաստն էն է, որ ես էլ եմ էն մարդկանց թվին պատկանում, ով կարող է գրպանում վերջին 1000 դրամն ունենալ ու չիմանալ՝ վաղը ժամանակին կստանա՞ աշխատավարձը, թե՞ ոչ»:

Ասուլիսում դերասանն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների նկատմամբ ոստիկանական դատաստանին. «Ոստիկանը նրա համար է, որ ցույցերն ու անհնազանդությունները կասեցնի: Այս դեպքում կարող էր ավելի վատ տարբերակ լինել՝ տանկերը քշեին հավաքվածների վրա: Էդ կառույցն իր ֆունկցիայով պաշտպանում է Սահմանադրությունն ու հասարակական կարգը, դա է իրա գործը: Դրա համար ինքը փող է ստանում: Ես աշխատում եմ, իմ ֆոնդից 200 դրամ տալիս եմ, որ ինքը հետո ինձ ճնշի: Ամբողջ աշխարհում դա ոստիկանական համակարգի ընդունված աշխատաոճ է: Ուրիշ հարց, որ էսօրվա պայքարի ելածները որակական առումով մեծ տարբերություններ ունեն նախկին, այսպես ասած, ընդդիմադիրների համեմատությամբ: Հիմա պայծառ, գրագետ, լուսավոր, մի քանի լեզվով խոսացող երիտասարդություն է կանգնած Ազատության հրապարակում, բայց խնդիրն էն է, որ ոստիկանն ակցիա ցրելուց չի մտածում, թե դու քանի՞ լեզվի ես տիրապետում: Ոստիկանը պոտենցիալ ծեծող բրիգադ է, մեծ մասամբ՝ ուղեղները հանած, միաբջիջ տարր: Մենակ, ի տարբերություն ամբողջ աշխարհի՝ մեր ոստիկանապետն աղոթում ա, մնացածներինը՝ ոչ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս