Բաժիններ՝

«Սանիտեկ» ընկերությունը «Ոչ թալանին» նախաձեռնությունից պահանջեց վերադարձնել որպես բարիկադ օգտագործվող աղբամանները

Քիչ առաջ Բաղրամյանի պողոտայում «Սանիտեկ» ընկերության ներկայացուցիչներ ներկայացած անձինք «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից պահանջեցին վերադարձնել բարիկադ դարձրած աղբամանները: Ընկերության ներկայացուցիչը, ով հրաժարվեց ներկայանալ՝ ասաց, որ իրենց անհրաժեշտ է իրենց գույքը, որոնք պետք է տարվեն և վերատեղադրվեն իրենց տեղերում, քանի որ քաղաքն աղբի մեջ կորում է: Ընկերության ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ աղբամանները պատկանում են ընկերությանը, որն ապահովում է քաղաքի մաքրությունը:

«Մենք թույլ չենք տա, որ քաղաքն աղբի մեջ կորի»,- ասաց ընկերության ներկայացուցիչ ներկայացած անձը: Ակտիվիստները փորձում են բացատրել, որ աղբամանները տեղաշարժել են և հավաքել իրենց անվտանգությունն ապահովելու նպատակով: Բանակցությունների արդյունքում ատիվիստները և ընկերության ներկայացուցիչները համաձայնության եկան թողնել աղբամանների միայն մեկ շարքը, որպես պաշտպանության անհրաժեշտ միջոց, իսկ մյուսները` տեղափոխել իրենց տեղակայման վայրերը: Ներկայումս «Սանիտեկ» ընկերությունը փորձում է Բաղրամյանի պողոտայից տանել աղբամանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս