The New York times-ի բլոգում օրվա լուսանկարը Բաղրամյան պողոտայից է

Հեղինակավոր The New York Times ամսագրի Lens ֆոտոբլոգում ամեն օր ընտրում են օրվա լուսանկար՝ հաշվի առնելով լուսանկարի հետաքրքրությունը, բացառիկությունը և արդիականությունը: Այս անգամ բլոգերները, որպես օրվա լուսանկար՝ ընտրել էին նկար Բաղրամյան 26-ում տեղի ունեցող իրադարձություններից:

Նկարի նկարագրության բաժնում բլոգերները գրել են.

«Մայրաքաղաք Երևանում հայկական ոստիկանությունն օգտագործում է ջրցան մեքենաներ՝ ցրելով ցուցարարներին, որոնք բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ»:

Օրվա 7 լուսանկարներից Բաղրամյան 26-ի նկարն առաջինն է՝ ըստ հետաքրքրության: Լուսանկարի հեղինակը PanARMENIAN.Net-ի լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանն է:

akcia-jrcan

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս