«Ինեկոբանկ»-ի գլխավոր գանձապահ Լևոն Ավետիսյանի սպանության գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչություն։
Ու՞ր է գյումրեցի Պետրոսյանների նորածինը: Ինչի համար է ապրում մորից առանձին և ինչպես է հայտնվել տնից դուրս:
Հոկտեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ինձ համար մի հարց է ուղղակի բաց մնում: ՀԱԿ-ը ներկայացված էր որպես ֆրակցիա, իսկ քառյակը պառլամենտում ձեւավորված՝ դա ֆրակցիաների ձեւաչափով էր: ՀԱԿ-ն իր մեջ ներառում էր ՀԺԿ-ն: Հիմա, եթե իրենք այլ ձեւաչափ են ընդունում՝ իրենց խնդիրն է:
Կինը համաձայնել է տալ գումարը, իսկ ինքը խոստացել է գումարը ստանալուց հետո էջը ջնջել, իսկ ձայնագրությունները՝ ոչնչացնել: Սակայն հետագայում իմացել է, որ կինը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանությունում: Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալը պնդել է, որ կնոջից Odnoklassniki.ru սոցիալական կայքում իր կողմից ստեղծված էջը ջնջելու, իսկ ձայնագրությունները ոչնչացնելու դիմաց պահանջել է ոչ թե՝ 3000, այլ 1000 դոլար:
Եվ ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է գրողը, եթե նախագահն անհաջող է, նախարարը՝ կոռումպացված ու տխմար, ոչ իշխանական գործիչ՝ ավելի ագրեսիվ, քան ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանը:
Նրա վերաբերյալ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան. որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
«Եթե մրցույթն օբյեկտիվ լիներ, այն պատկերը, որը ստացվեց մրցույթի արդյունքում, այսինքն՝ այն գնահատականները, որոնք տրվեցին հավակնորդներին, միանշանակ չէին համապատասխանում իրականությանը, և կլիներ լրիվ այլ պատկեր, եթե օբյեկտիվ լիներ: Այսինքն՝ ակնհայտ էր, որ անվերապահորեն պետք է առաջնային դիրքերում լիներ Վահե Գրիգորյանը, սակայն նույնիսկ մրցույթի ընթացքում առանձնահատուկ վերաբերմունք կար Վահե Գրիգորյանի նկատմամբ, որպեսզի նա ոչ մի կերպ չլինի այն եռյակում, որը պետք է առաջարկվեր նախագահին»:
Տարիներ շարունակ անօթևանության խնդիրը Գյումրիում մնում է խիստ արդիական: Ժամանակավոր կացարան համարվող տնակները դարձել են անօթևան քաղաքացիների մշտական բնակության վայր:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Մինչև ծնկները հասնող կեղտաջուրը, սենյակներում լողացող կահ կարասին, անձրեւաջրերի հետ տուն լցվող առնետները, խուճապահար բնակիչների ձայները Երեւանի Տիչինայի փողոցի բնակիչների համար ոչ թե մղձավանջային երազ, այլեւ եղանակի հետ կրկնվող իրականություն է: «Կեղտատջրերի հետ կռիսները լցվում են տուն, չենք իմանում ուր առնենք մեր գլուխները փախնենք»,- «Մեդիալաբին» ասում են Տիչինա փողոցի բնակիչները:
Նեղոց գյուղի 75 տնտեսություններում ջեռուցման խնդիրը լուծվում է վառելափայտի կամ էլեկտրաէներգիայի միջոցով: Գյուղը գազիֆիկացված չէ, իսկ բնական գազը գյուղ պետք է հասնի շուրջ 1.5 կիլոմետրից` Ախթալա քաղաքից:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետեր նշանակելու մասին:
Գյուղը, չի կարելի ասել, թե կտրված է աշխարհից, քանի որ ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ հյուրեր է ունենում, ովքեր նաև «Օձի պորտ» սրբավայր են գալիս։
Չնայած արտագաղթին, Երևանի բնակչությունը հետզհետե ավելանում է: Այսինքն՝ մեծանում է Հայաստանի ուրբանիզացիան, շրջանները դատարկվում են, իսկ մայրաքաղաքում բնակչության կենտրոնացում է տեղի ունենում:
«Ես Լեննականից եմ, ընտանիք ունեցել եմ, բայց բաժանվել եմ, գնացի Ղարաբաղ, կռվա Ղարաբաղում… Ասկերան, Քելբաջար, Ֆիզուլի: Ակարդիոն նվագող եմ. Չուլոչնին ենթավարպետ եմ աշխատել, արդուկի գործարանն եմ աշխատել, քաղաքի մեջ, գլուխս չեմ գովա, էպեջա տղա էի, ոչ թե գողական, այլ շնորհքի հարցով,-իրեն այսպես է ներկայացնում 64-ամյա վարդանը, ով ինտերնատում է արդեն 6 տարի,- հետո, որ եկա կռվից, ընձի սին` արի քեզի օգնություն տանք, ըսի` ընձի օգնություն պետք չէ, ով որ ինվալիդ տղա է, հիվանդ, դոմիկի մեջ կապրի, իմ օգնությունս կուտաք իրանց` իմ կողմիցս…»:
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի բնակիչները հիմնականում երկաթուղայիններ են, որոնք իրենց հերթին ծնվել են երկաթուղայինների ընտանիքում:
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով` կաշառք ստանալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի 7-րդ փողոցի թիվ տներից մեկի դուռը փակ է, ներսում առկա է դի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Զվարթնոց» օդանավակայանը ոչ միայն հանդիսանում է Երևանի և ընդհանրապես Հայաստանի խորհրդանիշը, բայց և ներկայացնում է իրենից «սովետական մոդեռնիզմի» ժամանակաշրջանի առանձնահատուկ գլուխգործոց, որի հանդեպ հետաքրքրությունը աճում է այսօր ողջ աշխարհում։
Վերջինիս նպատակն է ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտել Գյումրու երիտասարդների շրջանում առկա առանահերթ խնդիրները, զարգացնել տեղական երիտասարդական քաղաքականությունը` օգտագործելով այն հիմնական փաստաթուղթ:
Հոկտեմբերի 14-15-ին, 18-ին սպասվում է առավելապես առանցտեղումների եղանակ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանություն է ներկայացել 1994 թ. ծնված Մհեր Հ.-ն:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ Պաշտպանի գրասենյակում անցկացվեց քննարկում՝ հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի վերաբերյալ:
«Դե, որ Արթուրը հայտարարում է, որ քո կնոջ հետ է կենակցել, Օնիկ, ուրեմն, դու էլ նրա կնոջ հետ ես կենակցել»,- նկատել է Կարո Կարապետյանը։
Լիլյա Ա.-ն նաև նշել է, որ որդուն մի քանի օր շարունակ հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները նրա նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ին, «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը:
Պարզվում է` Գրիշա Մանուկյանը և իր ազգական Մյասնիկ Մանուկյանի որդիները 2-3 տարի զբաղվել են Վարդենիսի տարածաշրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքից հանքանյութի գողությամբ: Այս «բիզնեսը», սակայն, նրանց ոչ թե մտերմացրել, այլ հակառակը` թշնամացրել է: