
Որտե՞ղ է Պետրոսյանների նորածինը (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Ու՞ր է գյումրեցի Պետրոսյանների նորածինը: Ինչի համար է ապրում մորից առանձին և ինչպես է հայտնվել տնից դուրս: «Ազդարար» լրատվականն իր երեկվա թողարկումներում տեղեկացրել էր, որ Գյումրու քաղաքապետարանում որպես հավաքարար աշխատող Լամարա Ասլանյանը՝ ծնված 1966 թվականին, ոստիկանության «Կումայրիի» բաժին հաղորդում է տվել, որում նշել է, որ դուստրը՝ 1989 թվականին ծնված Արմենուհի Պետրոսյանը, 2014 թվականի սեպտեմբերի 18-ին ծննդաբերել է և նախնական պայմանավորվածության համաձայն, 1970 թվականին ծնված Կամո Կարապետյանը ճանաչել է արական սեռի երեխայի՝ Նարեկի հայրությունը և սեպտեմբերի 20-ին փոքրիկին տեղափոխել է իրենց տուն: Լամարա Ասլանյանը նշել է, որ մինչ օրս Կամո Կարապետյանը հրաժարվում է վճարել նախապես պայմանավորված հազար ԱՄՆ դոլարը: Երեխայի հետ կապված պատմությունը ներկայացնում է մորաքույրը: