
Հետախուզվողներից մեկը ներկայացել է, մյուսին բերման են ենթարկել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանություն է ներկայացել 1994 թ. ծնված Մհեր Հ.-ն, որը սեպտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 (մարդուն առևանգելու փորձ) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակի Ներսես Աշտարակեցու փողոցի 82 շենքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գևորգ Գ.-ին, որը հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
ՀՀ Ոստիկանություն