
«Մենք այդտեղ անելիք չունենք». Արծվիկ Մինասյանը՝ «հրաշալի քառյակի» մասին. aravot.am

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում ասաց, որ հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ, դա այդպե՞ս է: «Առավոտի» այս հարցին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց.
«Կարծում եմ, այդ հարցը պետք է ուղղեք նախկին եռյակի պարոն Տեր-Պետրոսյանի հայտարարած հրաշալի քառյակի ներկայացուցիչներին: Ինձ համար մի հարց է ուղղակի բաց մնում: ՀԱԿ-ը ներկայացված էր որպես ֆրակցիա, իսկ քառյակը պառլամենտում ձեւավորված՝ դա ֆրակցիաների ձեւաչափով էր: ՀԱԿ-ն իր մեջ ներառում էր ՀԺԿ-ն: Հիմա, եթե իրենք այլ ձեւաչափ են ընդունում՝ իրենց խնդիրն է: Ճիշտը, որ խոսենք, մենք այդտեղ անելիք չունենք, եթե անկեղծ լինենք: Եվ որեւէ այլ վերապահում չենք կարող ունենալ այդ հարցերին: Ավելին՝ հարգանքով ենք մոտենում ՀԺԿ-ին, բայց գտնում ենք, որ եթե այդ քննարկումը պետք է տեղի ունենա իրենց ներսում, դա իրենց իրավունքն է, իրենց խնդիրն է, մենք այդտեղ անելիք չունենք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: