
«Ինեկոբանկի» դրամարկղի ղեկավարի սպանության գործը տեղափոխվել է ՀԿԳ քննության վարչություն. «Փաստինֆո»

«Ինեկոբանկ»-ի գլխավոր գանձապահ Լևոն Ավետիսյանի սպանության գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Դեպքը տեղի էր ունեցել Առինջում` հոկտեմբերի 13-ի երեկոյան. տուն վերադառնալիս Ավետիսյան ամուսինները ենթարկվել էին հարձակման: Անհայտ երկու անձինք՝ մեկը դիմակով, մյուսը՝ գլխարկով, դիմահար արձակված կրակոցով ամուսնուն սպանել էին կնոջ ներկայությամբ: Վնասվածք էր ստացել նաև կինը, ով տեղափոխվել էր հիվանդանոց։
Մանրամասներն՝ այստեղ