Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի տներից մեկի տանիքում:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց դռնփակ դատական նիստ:
Կարեն Պետրոսյանի հոգեհացի ավարտից հետո, ժամը 16-ից մինչեւ 17-ը, ազերի դիպուկահարը կրակել է գյուղի անասնապահի վրա: Անասնապահը ստիպված թաքնվել է Չինարիի ծայրին գտնվող Ֆելիքս Մակարյանի տանը:
2014 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:05-ին, ՀՀ ոստիկանության բուժվարչության Ավանի հոսպիտալից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի ձախ քունքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1959 թվականի ծնված Լևոն Ավետիսյանը, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
«Միջազգային տեղեկատվական ակադեմիա Միացյալ ազգերի տնտեսական եւ սոցիալական խորհրդի ընդհանուր խորհրդատվական կոմիտե, Մոնրեալ, գլխավոր գրասենյակ, Կանադա:
«Մակրոտնտեսական հարցերում ԱՄՀ-ն եղել և մնում է մեր կարևոր գործընկերը: Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի անկախացումից ի վեր մեր կարևորագույն ձեռքբերումներից է, ինչին տարիների ընթացքում մեծապես նպաստել է ԱՄՀ-ն»:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար հոկտեմբերն առավելապես հարուստ է լինելու մշակութային միջոցառումներով: Մասնավորաբար Կարապետյանների ընտանիքի հովանավորությամբ արդեն լույս է տեսել «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի ու հայերի մասին» հանրագիտարանային ժողովածուն, որն ամփոփում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը 300-ից ավելի հանրահայտ գրողների, պատմիչների, արվեստագետների, դիվանագետների, ճանապարհորդների, ռազմական, պետական ու քաղաքական գործիչների վկայությունները, բնութագրումները, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները Հայաստանի ու հայ ժողովրդի մասին:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն և ապօրինի կերպով զենք կրելը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեկ արդեն միացված էր հեռախոսը, սակայն ցավոտ թեմայից չէր ուզում խոսել: Լսելով թղթակցի հարցը, թե ինչն էր իր պաշտոնանկության բուն պատճառը, վերջինս շատ ընկճված պատասխանել է. «Ես հավես չունեմ խոսամ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 03.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել ձորը. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ բախվել են «Նիսսան» մակնիշի 34 OV 086 պ/հ և «Օպել» մակնիշի 51 LL 001 պ/հ ավտոմեքենաները: Ա. Ն.-ն (ծնվ. 1963 թ.) տեղում մահացել է:
Մասնավորապես` տղամարդը պատրաստակամություն է հայտնել քաղաքապետարանի կարիքների համար գնել 2 միավոր «Մոտոբլոկ» տեսակի գյուղնշանակության տենիկա, որի համար պետք է փոխանցվեր 1.320.000 դրամ: Արդյունքում` գյուղտեխնիկան վերցրել է, սակայն գումարը մինչ օրս չի փոխանցել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Ս.-ն (ծնվ. 1974 թ.), ուղևորներ Կ. Ա.-ն (ծնվ. 1985 թ.) և Մ. Թ.-ն տեղափողվել են Մարտունի քաղաքի ԲԿ:
«Եթե գաղտնիք չէ՝ կարո՞ք եք հրապարակել հանրահավաքի մասնակիցների թիվը» հարցին Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Իհարկե՝ գաղտնիք չէ, ոստիկանությունն այդ օրն ապահովել է հասարակական կարգը և 16 000 մասնակցի անվտանգությունը»:
Գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանը ռուսաստանյան «Дождь» հեռուստաընկերության հարցազրույցում խոսել է իշխանությունների նկատմամբ հարգանքի եւ բարեգործության մասին:
Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ չնայած գնումների գործընթացի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքներին, այդուհանդերձ, որոշ սպաների անհետևողական աշխատանքի և պարտականությունները ժամանակին չկատարելու պատճառով ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ:
Մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:
Անհայտ անձը կամ անձինք հրազենով Առինջ գյուղում, Մհեր Մկրտչյան փողոցում կրակոցներ են արձակել BMW մակնիշի 10 ԼO 222 համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ոստիկանության հոսպիտալ:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Վահագն» առողջարանի մոտակայքում ավտոմեքենան թեքվել է. առկա է կողաշրջվելու վտանգ:
Ավան և նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նպատակահարմար չի գտել քաղաքագետ Սուրիկ Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործը քննել առանձին և ուղարկել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ երկու գործերը միասին քննելու համար:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ին, Ղուրսալի գյուղում գտնվող գիշերային ակումբից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ ակումբի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Ավտոտնակում այս ամիսներին ցուրտն ու խոնավությունն անտանելի են. տնակում գազ չկա, ընտանիքը կերակուրը պատրաստում է էլեկտրական սալիկի վրա: Ամեն ամիս, ինչպես Նարինեն է պատմում, միայն էլեկտրաէներգիայի համար վճարում են 10-11 000 դրամ, ջուրը տարաներով ու դույլերով բերում-հասցնում են փողոցում գտնվող ծորակից կամ երբեմն-երբեմն օգտագործում իրենց բաղնիք կոչվող սենյակի ծորակի ջուրը:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծոծրակի շրջանի սալջարդ-պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ։ Քննությամբ պարզվել է, որ մահացածը ԻԻՀ քաղաքացի Էսֆամեդիար Քավիանն է։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քանի ծառայող է աշխատում, նրանցից քանիսն են ղեկավար պաշտոնում, քանիսը՝ շարքային, քանիսն են արական սեռի, քանիսը՝ իգական: Միաժամանակ, Ա. Սաքունցը խնդրել էր տեղեկատվությունը տրամադրել ըստ կոչումների:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ին, Երևանի Մուրացանի փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ստեփան Պ.-ն:
«Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում և հարգվում են դատարանի որոշումները։ Դատական կատարողի մասնագիտությունը բավարարում է արդարադատության իրավաչափ անհրաժեշտության պահանջը։ Այս պահանջը բավարարելու նպատակով մեր մասնագիտությունը, ինչպես նաև արդարադատությունն առհասարակ, պետք է մշտապես ինքն իրեն մարտահրավերներ նետի։ Այդ մարտահրավերը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս պատշաճ բավարարել արդյունավետ և որակյալ արդարադատություն ունենալու պահանջը, առանց որի քաղաքակրթությունը քաոսի մեջ կհայտնվի»։