Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Գլենդել հիլզ» ընկերության համար գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոսատացել է զբաղվել խնդրով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշումով կասեցվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը:
«Ոսկու շուկայում» տեղի ունեցած դեպքերի առիթվ քրեական գործ չի հարուցվի: Ի պատասխան 168.am-ի հարցմանը՝ ՀՀ ոստիկանությունից հայտնել են. «2014 թ. հոկտեմբերի 1-ին և 6-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների դատախազությունից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ստացվել տարբեր լրատվամիջոցներում տպագրված հոդվածները «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից տոնավաճառի սեղանիկները կոտրելու մասին։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայկ Ալումյանը նշեց, որ Արտակ և Էմիլ Բուդաղյանները, հիմնվելով Ավետիք Բուդաղյանից ստացված տեղեկությունների վրա, իրենց ցուցմունքներով մանրամասն նկարագրել են Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում տեղի ունեցած իրադարձությունները:
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին կեսգիշերին «Ջոս» ռեստորանային համալրի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտակայքում` ավտոճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Ցեղպասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ամբողջ աշխարհի հայերը ստեղծել են 2015RTAG խումբը ֆեյսբուքում և տեղադրում են իրենց լուսանկարները` «2015RTAG Recognize The Armenian Genocide»:
Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդես է եկել «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագծի առաջարկով, որի նպատակն է առցանց ուղիղ եթերով հեռարձակել Երևանի ավագանու նիստերը: Այն շարունակությունն է Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման 108-րդ կետի` «Ավագանու նիստը հրապարակային է:»
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դատապարտյալ Տ.Երանոսյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու համար։
Գործադիրն այսօր հավանություն է տվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն ներկայացվող ՀՀ երկրորդ ազգային զեկույցին, ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը ապահովել զեկույցի թարգմանությունը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այսօր կառավարութչյան շենքի առջև հավաքվել էին գերակա շահից տուժած ՀՀ քաղաքացիները և պահանջում էին իրենց բնակարանները։ Այստեղ էին Երևանի տարբեր փողոցների և տարբեր ընկերություններից տուժած բնակիչներ։ Սկզբում կառավարության ներկայացուցիչներից ոչ ոք չմոտեցավ նրանց և ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասը։
Մամուլի և խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից և ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց պետականության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 00:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն, որ Գայի պողոտայի վրա գտնվող «Օրանժ»-ի գրասենյակի հետնամասում տղամարդու դի կա:
Ծնողներին մասնակից դարձնելով կրթական գործընթացին, տնօրենների գործունեությունը ուզեն, թե չուզեն, դառնում է երեխայակենտրոն, մեծանում է վստահությունը դպրոցի տնօրինության գործունեության նկատմամբ և շահում է դպրոցի հեղինակությունը: Եթե կրթական գործընթացին ծնողների մասնակցությունը ճիշտ, խելացի կազմակերպվի ու բխի յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքից, ապա ծնողը կստանձնի իր պարտականություններից բխող կրթության կազմակերպման պատասխանատվության իր բաժինը:
Կնոջը ծեծելուց և նրանից շորթմամբ պահանջված գումար ստանալուց հետո 39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում ավտոմեքենա է արգելափակվել հողակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.17-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գորգը, որը գործել են Ղազիրի որբանոցի հայ աղջիկները, նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան երախտագիտության հայերի նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական աջակցության:
Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրան դոկտորի աստիճան շնորհած «Միջազգային տեղեկատվական ակադեմիայի» նախագահ Ազատ Վարդանյանը վաղեմի ծանոթներ են։
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը վնասվածքի ստացման հանգամանքները չի հայտնել:
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է , 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոնմ, որտեղի 3 հոգի` որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի էրեբունի բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 09.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1967 թ. ծնված Արմեն Ա.-ն և հայտնել, որ նշված հասցեում դանակահարվել է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Միտինգը քաղաքական գործունեություն է, բայց դա չի նշանակում, որ եթե կարողանաս որոշակի քանակով ժողովուրդ հավաքել, պիտի գաս ու ինձ հետ բանակցես: Կարծում եմ, որ նման խնդիր չկա:
Հայկ Կյուրեղյանիի վերաբերյալ քրեական գործն արդեն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեում գտնվող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընղհանուր իրավասության դատարանի շենքի առջևի […]
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.15-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Վահագն Ու.-ն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության գործակալությունը և Սեյսմիկ Պաշտպանության Հյուսիսային Ծառայությունը «Աղետների նվազեցման» ասիական կենտրոնի հետ համատեղ իրականացնում են ծրագիր, ըստ որի Հայաստանի հյուսիսում գտնվող երեք՝ Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում անցկացվել են ուսուցողական դասընթացներ: