Հայկ Կյուրեղյանիի վերաբերյալ քրեական գործն արդեն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեում գտնվող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընղհանուր իրավասության դատարանի շենքի առջևի […]
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.15-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Վահագն Ու.-ն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության գործակալությունը և Սեյսմիկ Պաշտպանության Հյուսիսային Ծառայությունը «Աղետների նվազեցման» ասիական կենտրոնի հետ համատեղ իրականացնում են ծրագիր, ըստ որի Հայաստանի հյուսիսում գտնվող երեք՝ Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում անցկացվել են ուսուցողական դասընթացներ:
«Վագա ֆարմի» ղեկավարը պնդում էր, որ դա դեղերի ստվերային շրջանառությունը կանխելու լավագույն գործիքը չէ։ Նրա մտահոգությունները հիմնականում ուղղված էին պարտադիր դրոշմապիտակավորման նպատակահարմարությանը և կիրարկման դժվարություններին, հատկապես` ցածր գներով դեղերի պիտակավորման պահանջը, քանզի դրանց ստվերային շրջանառությունն անարդյունավետ և իմաստազուրկ է։
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 14-ին, ժամը 08.30-ին, Երևանի Շերամի փողոցի 49 շենքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հասմիկ Կ.-ին:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.03-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.00-ին թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Վահագնի գյուղի 1-ին փողոցի բնակիչ` 1967 թ. ծնված Ս. Ա.-ը:
Շառլ Ազնավուրը ձայնագրել է մոտ 1000 երգ, խաղացել է 60 ֆիլմում և վաճառել է ավելի քան 100 միլիոն սկավառակ:
Արտաքին զննությամբ մահացածի դեմքին հայտնաբերվեցին բռնության հետքեր: Անհետաձգելի գործողություններով շուտով պարզվեց, որ մահացածը Ոսկետափ գյուղի բնակիչ Կարեն Բարսեղյանն է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Հարգելի բարեկամներ, ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ. հոկտեմբերի 18-ից 19-ը երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթի 1-ին փողոց ճանապարհային հանգույցը:
Հոկտեմբերի 15-ին առանձին լեռնային շրջաններում, 16-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
«Հասարակական կա՞րգ ենք խախտել: Լավ ենք արել: Թող հասարակությունը գա, կանգնի ստեղ, թքի երեսիս: Թե չէ երկու Վովայի վկա եկել, կանգնել են այստեղ, ինձ ինչ-որ բան են ասում: Նրանք ովքե՞ր են վաբշե»,- ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ ինքը իր 6 տարվա «տերն է, կնստի»: Նա նաև հարց հնչեցրեց. թե ինչով է բնութագրվում հասարակական կարգ խախտելը. «Որ դուրս ենք եկել պողոտա՞: Է ես իմ կյանքի ընթացքում երևի միլիոն անգամ պողոտան սխալ տեղով հատել եմ, բերեիք, դատեիք այն ժամանակ, իմանայի, որ չի կարելի: Բայց այն ժամանակ 3000 տուգանում էիք, պրծնում էր: Ես չեմ իմացել, որ 6 տարի ա սխալ հատելը»:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
2014թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Այգավան գյուղի Ս.Դավթյան 2-րդ հասցեի հարակից տարածքում հայտնաբերվել է բռնի մահվան հետքերով անհայտ անձի դիակ:
Մասնագիտացած ՀԿ-ների մի մասը դիմեց 2014թ. 1-ին մրցույթին և ստացավ դրամաշնորհ, սակայն, ըստ կանոնակարգի, նույն ՀԿ-ն կարող է տարվա մեջ միայն մեկ անգամ արժանանալ դրամաշնորհի, ուստի նման ՀԿ-ների թիվը սահմանափակ է։ Եթե անգամ մենք որոշ կազմակերպությունների մերժում ենք տրամադրել դրամաշնորհ, դա նրանց համար խթան է այս ուղղությամբ մտածելու, քանի որ ամենահաջող նախագիծը սկսում է գաղափարից»,- նշեց Սուրեն Մանուկյանը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ Տ. Գալուստովի կենսաբանական հայրը երբեք չի թողել, որ որդին սոցիալական խնդիրներ ունենա և միշտ ֆինանսապես օգնել է նրան:
13 եւ 8 դրամի փոխարեն կառավարությունը սուբսիդավորելու է 16,85 եւ 11,85 դրամ, ինչի արդյունքում բնակչությունը թե ցերեկը, թե գիշերը սպառած էլեկտրաէներգիայի դիմաց շարունակելու է վճարել 25 դրամ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց:
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանը իրեն և իր ընկերներին հանցագործ է անվանել և հայտարարել, որ իրենք պետք է դատապարտվեն:
Արեն Վերանյանի եղբայրը՝ Արտակ Վերանյանը, ով գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, ևս հացադուլ է հայտարարել:
Երեխան անցել է քիմիաթերապիայի մի քանի կուրս, սակայն բուժումն արդյունք չի տվել և հիվանդությունը չի նահանջել։ Բժիշկները նշել են, որ երեխայի բուժումը Հայաստանում անհնար է և հարկավոր է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում։
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 20 հասցեի դիմաց բախվել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի:
Հանդես գալով ճառով՝ Շանթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր փաստաբաններին, որոնք փորձել են պաշտպանել իրենց: Նա հատկապես շնորհակալություն հայտնեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանի, Արա Զաքարյանին, Հովհաննես Քոչարյանից: Միևնույն ժամանակ Շանթ Հարութունյանն ասաց, որ ինքը հիասթափված է փաստաբանական ինստիտուտից: Որպես օրինակ Շանթ Հարութունյանն ասաց, որ ակնհայտ անմեղ մարդուն պաշտպանելիս նշել է պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, այսինքն՝ ենթադրաբար ընդունում են, որ անձը մեղավոր է:
«Ինչ վերաբերում է 2018 թվականի մասին խոսակցություններին, ապա պետք է շեշտեմ, որ դրանք ինձ մոտ զարմանք են հարուցում, ոչ միայն էթիկական տեսանկյունից, որովհետեւ նախագահի մանդատը չորս տարի շարունակվում է, այլ նաեւ աշխարհայացքային տեսանկյունից, որովհետեւ շատ ու շատ քաղաքական գործիչների վաղվա օրն է մշուշոտ, ուր մնաց 2018 թվականը»:
Համաձայն Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատարյանին տրված դիպլոմի` հաստատվում է նրա կողմից պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալը: Ներկայացնում ենք գիտական կոչման վավերագրի պատճենը թարգմանությամբ.
Հոկտեմբերի 15-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 181.909 տոննա խաղող:
Պատվիրակությունը ժամանել է զինված ուժերի համալրվածության կազմակերպման և դրա առանձնահատկությունների, նախազորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև զորահավաքային պատրաստության ոլորտի հարցերի համատեղ քննարկման նպատակով:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Հոկտեմբերի 14-ին,ժամը 11.45-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1955թ. ծնված Սամվել Մամյանը:
«Ոչ հարեւան կա, որ շփվեն, իմանանք ով է, ոչ էլ ծանոթ, միայն որդուն տեսանք այնտեղ, ուրիշ երեխաների մասին տեղեկություն չունենք: Ճշտեցինք, որ ամուսինը աշխատում էր «Ինեկոբանկում»՝ որպես հաշվապահ»: