«Որոշեք ինքներդ՝ ինքուրույն վճիռ կայացնե՞լ, թե կատարել քաղաքական պատվերը»: Ավետիս Ավետիսյանն ասաց, որ հասարակության գիտակցությունից պետք է ջնջել «վիրուսները», մեր ազգը աշխարհին ոչ մի բան չունի տալու:
«Ամուսնալուծվող ամուսինը հիմնականում դժգոհում է ավելի ցածր եկամտից, վաստակից, ընտանեկան հոգսերը հոգալու անկարողությունից: Մանավանդ վերջին տարիներին նմանատիպ պատճառները հաճախ են կրկնվում: Հիմնական պատճառներից են նաև ամուսնական դավաճանությունները, երբ հատկապես 21-րդ դարում համացանցի առկայությունը, տարատեսակ ծանոթությունները հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ ամուսինները կտրվում են իրական միջավայրից, նոր հետաքրքրություններ են գտնում»:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ միջնորդությունը պետք է բավարարվի, այլապես պարզ կդառնա, որ նախագահը դատարանին ցուցում է տալիս, թե ինչպես պետք է վարվի Շանթ Հարությունյանի և նրա ընկերների հետ:
«Եթե նախկինում քիչ էր ամուսնալուծությունների թիվը, դա չի նշանակում, որ բոլորն ավելի երջանիկ են եղել: Ընտանիքը հասարակության մի մասնիկն է, և բոլոր այն բացասական, անցանկալի, սոցիալ-հոգեբանական հիվանդությունները, որոնք գոյություն ունեն մեր հասարակության մեջ, ուզենք թե չուզենք, իրենց անդրադարձն ունեն ընտանիքի հոգեկան աշխարհում»:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշումով կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի «Տոմատի հյութ» (արտ. 07.10.2014թ) «Թան» (արտ. 07.10.2014թ) և «Թան գազավորված» (արտ. 08.10.2014թ) արտադրատեսակների արտադրությունը:
Երեկ արտառոց դեպք է գրանցվել Երևանում. Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող «Սիթի» սուպերմարկետի դիմացի շենքից մի երիտասարդ կին փորձել է ցած նետվել բնակարանի պատուհանից:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հերթական միջադեպն է գրանցվել, հայտնում է ադրբեջանական մամուլը:
Երևանցիներն ահազանգում են այն մասին, որ Հրազդան կիրճում «Գեղամա» ռեստորանի հարևանությամբ օրը ցերեկով նույն ռեստորանի շինարարական աղբը թափում են գետը:
Հոկտեմբերի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 22 շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սեփական տունը կորցրած Սիրանուշ Չփլախյանը Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել հանցագործության մասին, որտեղ նշել է, որ ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանը խարդախության միջոցով տիրացել է իր գույքին` այն գրանցելով իր մորաքրոջ տղայի անունով:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել 1962թ. ծնված Ա. Մ.-ի դին:
Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրում հստակ գրված է, որ Հայաստանի և ԵՏՄ անդամ երկրների միջև չի լինելու մաքսային սահման, ինչը նշանակում է, որ Հայաստանի կողմից արձանագրված ապրանքները ԵՏՄ-ում չեն անցնում ոչ մի մաքսային գործընթաց, նույնը վերաբերում է հակառակ գործընթացին:
Իր վճռում առաջին ատյանի դատարանը նշել է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով դատարանը հաստատված համարեց հետևյալը. ամբաստանյալը դեպքի օրն իր ավտոմեքենայով հարբած վիճակում երթևեկել է գյուղամիջյան ճանապարհով, նկատել է իրար հետ քայլող, քրեական գործով տուժող իննամյա աղջկան և նրա եղբորը: Նրանցից տեղեկանալով, որ գնում են համագյուղացու խանութ, առաջարկել է մեքենայով տանել: Երեխաներն իրենց կամքով նստել են ավտոմեքենայի հետևի նստատեղին: Քիչ անց վերջինիս պահանջով երեխաները հետևի նստատեղից տեղափոխվել են առջևի նստատեղ, տղան՝ դռան մոտ, հետո՝ նաև աղջիկը, ով նստել է փոխանցման տուփի կողքին՝ ամբաստանյալին ավելի մոտ:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա:
Հոկտեմբերի 19-ին ՇՄ 3 համայնքում՝ Հովտաշենում, Արևիկում և Լուսակերտում կայանալու է համայնքապետի ընտրություն: Երեքում էլ առաջադրվել են գործող համայնքապետերն ու ևս մեկական թեկնածու:
Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ կարծես, թե առավել խտացված են Գյումրու տնակային ավաններում:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանեք գյուղի տարածքում վթար է տեղի ունեցել:
Ըստ Մ.Արիստակեսյանի՝ մարդկանց թվում է, թե ամեն ինչ վատն է, բոլոր տեղերում խախտումներ կան, բայց ամեն ինչ այդպես չէ. «Ժողովուրդը թող հավաստիանա, որ մենք հետևում ենք, նայում ենք շուկան:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 14 դեպքից՝ 13-ը, ավազակային հարձակման 1 դեպքը բացահայտվել է:
Մամուլի և խոսքի ազատությունը կարևոր և նշանակալից դեր ունի մեր պետության և հասարակության կյանքում: Ուստի մեր իրականության մեջ կարևորվում է անաչառ և չուղորդվող մամուլը: Լրատվամիջոցները երբեք անտարբեր չեն եղել իրադարձություններին, արձանագրելով արտահայտելով և գնահատելով դրանք:
Փոփոխություն կատարելով իր նախկին որոշման մեջ, ՀՀ կառավարությունը այսօր Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքն ընդգրկել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայքների ցանկի մեջ, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով լրացուցիչ այդ համայնքի համար հատկացնելով շուրջ 3 մլն 257 հազար դրամ:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1986 թ. ծնված Լուիզա Ա.-ի տան հյուրասենյակի զգեստապահարանից անհայտ պայմաններում կորել է 1.000 դոլար:
Ակադեմիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ անդամներ են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը (որոնց պաշտոններն, ի դեպ, ակադեմիայի կայքում ներկայացված են` որպես գործող նախագահ, նախարար)։ Այլ աղբյուրներից (օրինակ` «Հայբուսակի» կայքից) տեղեկանում ենք, որ ակադեմիայի անդամներ են նաև նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանը…
Թվայնացման գործընթացն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված շվեդական «Էրիքսոն» կազմակերպությունը։ Այն ոլորտի շատ հայտնի ներկայացուցիչներից մեկն է և ենթակապալային պայմանագրեր ունի համաշխարհային ճանաչում ունեցող այլ արտադրողների հետ։
ՀՀ գլխավոր դատախազի կողմից, քրեական գործ է հարուցվել <> նոտարական տարածքի նոտար Արմինե Բեջանյանի կողմից խարդախության եղանակով զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նոտար Արմինե Բեջանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով կատարած հանրորեն վտանգավոր արարքի հիմնավոր կասկածի առկայությամբ, քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Դատախազի որոշմամբ, նոտարի պաշտոնավարումը դադարեցվել է:
Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: