Վարդենիսում կատարված սպանությունը` ոսկու տենդի հետևանք. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Վարդենսում 2 օր առաջ կատարված սպանությունից, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ կատարվածը վարդենիսյան ոսկու տենդի հետևանք է:
Պարզվում է` Գրիշա Մանուկյանը և իր ազգական Մյասնիկ Մանուկյանի որդիները 2-3 տարի զբաղվել են Վարդենիսի տարածաշրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքից հանքանյութի գողությամբ: Այս «բիզնեսը», սակայն, նրանց ոչ թե մտերմացրել, այլ հակառակը` թշնամացրել է:
Հատկապես, որ Սասուն Կարապետյանն ու Սարգիս Գալստյանը պաշտպանել են Մյասնիկ Մանուկյանի որդիների շահերը, ինչից էլ թշնամություն է առաջացել նաև նրանց ու Գրիշա Մանուկյանի և իր եղբայր Արման Մանուկյանի միջև:
2014 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Գրիշա Մանուկյանն իր եղբոր` Արման Մանուկյանի և ընկերների հետ պատահաբար հանդիպել են Սարգիս Գալստյանին, նրա հետ փորձել պարզել իրենց հարաբերությունները:
Բայց վերջինը արհամարական վերաբերմունք է ցույց տվել ու հայհոյել Գրիշա Մանուկյանին, որի պատճառով Արման Մանուկյանը ձեռքով հարվածել է նրա դեմքին:
Այս դեպքից հետո նա իր իր ավտոմեքենայով դիմել է փախուստի: Բայց որոշ ժամանակ անց, Գրիշա Մանուկյանը դարձյալ հանդիպել է նրանց ու դարձյալ փորձել են պարզել իրենց հարաբերությունները, սակայն խոսակցությունը վերաճել է փոխադարձ հայհոյանքի:
Մանրամասներն՝ այստեղ