Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում իրականացված շաբաթօրյակին և ծառատունկին ներգրավված էին նաև Երևանի կայազորի մի շարք զորամասերի զինծառայողներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ:
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Գոհար Ա.-ին և նույն թվականին ծնված Մարիամ Մ.-ին:
Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով խրախուսել է 2014թ. ընթացքում միջազգային հեղինակավոր մրցահարթակներում նշանակալի հաջողություններ արձանագրած մի շարք մարզիկ-զինծառայողների:
Մուշ 2 թաղամասի 4/3 շենքի բնակիչներն արդեն մի քանի շաբաթ է, կանգնած են խնդրի առաջ:
Բանկոմատից ուրիշի քարտից գումար հափշտակողների դեմքերն արձանագրել է տեսախցիկը:
Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ս/թ. նոյեմբերի 9-ին, առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 10-ը երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց առաջիկայում սպասվող եղանակային կանխատեսումները:
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.00-ին, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 1972 թ. ծնված Սեդա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց:
Աստվածաբանը նկատեց, որ միջազգային ճնշումների ներքո մենք բացեցինք մի դուռ, որն անթուլատրելի էր բացել, այսինքն ՝ թույլ տալ խուսափել բանակում ծառայելուց. «Դա շատ բացասական երևույթ էր, որովհետև մենք այդպիսի շռայլության հնարավորություն չունենք»:
.Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Ջերմուկ քաղաքում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտնել է, որ առաջիկա ձմռան ամիսներին ինքը մարզի ճանշինականներին տաքուկ կաբինետներից տեղափոխելու է ձյունառատ հատվածներ, ինչը կբարելավի նրանց օպերատիվ աշխատանքը և դրա արդյունքում Սյունիքի մարզում մերկասառույցով և ձյան պատճառով փակված ճանապարհներ չեն ունենա:
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել տաքսի ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս գողանալու մասին:
Սակարկելուց հետո թիվը նվազել է 50 դոլարով: Նոյեմբերի 5-ին քաղաքացին Հարությունյանին արդեն տվել է 200 դոլար և 50 հազար դրամ, ինչից հետո պայմանավորվել են մնացած 200 դոլարը հանձնել նոյեմբերի 7-ին:
«Նրանց ծնողները բողոքում են՝ թող ուսուցիչնեը չպարտադրեն, որովհետև օրհներգում փառաբանում ենք մեր հայրենիքը, իսկ իրենք ասում են՝ մենք փառաբանում են Եհովա աստծուն: Աշակերտներն իրենց ուժերով փորձում են հասկացնել այդ երեխաներին՝ առանց կռվի, ուղղակի ջերմորեն բացատրելով, որ պետք է»,- նշեց թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը:
Խորհրդարանի այգում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ծառատունկ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ծառատունկի մասնակիցները տնկել են 15 թխկի եւ 15 հացենի:
Տարածաշրջանի մեծաթիվ երկրներ, որոնք ենթակա են կլիմայի փոփոխություններով պայմանավորված աղետների, պետք է կատարեն ներդրումներ՝ ապահովելու բնակչության պաշտպանվածությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի խոցելիությունը բնական աղետներից, այդ թվում և այն աղետներից, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխություններով:
Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ծովագյուղ հատվածում (12-րդ կմ) «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZT 118 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել (մոտ 10 մ) դեպի լճափ:
«Նոյեմբերի 6-ին մի քաղաքացի է դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և հայտնել, որ փաստացի հաշվառման նպատակով բնակության հանգամանքը հաստատող տեղեկություն անձնագրային բաժանմունք ներկայացնելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Հարությունյանն, օրեր առաջ, իրենից պահանջել է 600 ԱՄՆ դոլար կաշառք»:
Համայնքների բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները և առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:
Նոյեմբերի 7-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ավտոմեքենա. 20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նոյեմբերի 7-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի կապի կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քոչարյան փողոցի 4/1 հասցեում գտնվող խանութում միացել է տագնապի ազդանշանային համակարգը:
Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ «Կարգին Հասոյի» հոգեհանգստի արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին՝ ժամը 11.30-14.00, Սուրբ Հարություն եկեղեցում:
Ավելին՝ ըստ գյումրեցիների՝ տարիներ առաջ Վարդան Ղուկասյանը «երթուղային գիծ է տվել» Անդրանիկ Սողոյանին:
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի: Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրենք եւս օգնում են որոնման աշխատանքներին, կնոջ եղբայրը, հայրը եւս տեղյակ չեն նրանից: Վերջին անգամ կնոջը տեսել են գյուղի զորամասի մոտ՝ ինչ-որ մեքենայի սպասելիս:
Տղամարդը դանակի հարվածներ է ստացել կրծքավանդակի, ձախից արտաորովայնային շրջանի, որովայնի ստորպորտային շրջանի, աջից նստատեղի, ազդրի շրջանում:
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Արթուր Կյալունցը նոյեմբերի 4-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ կինը` 1973 թ. ծնված Սոնյա Ավետիսյանը, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Նոյեմբերի 8-ին, ժամը 03.45-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սվերդլով գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նոյեմբերի 8-ին, ժամը 08.01-ին ահազանգ է ստացվել , որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 2 հասցեում՝ ֆերմայում, շները հոշոտել խոշոր և մանր եղջերավոր անասուն:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են Ա. Ղ.-ի (ծնվ. 1971թ.) ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի մաս: