Բաժիններ՝

Ուշադրություն, որոնվում է

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Արթուր Կյալունցը նոյեմբերի 4-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ կինը` 1973 թ. ծնված Սոնյա Ավետիսյանը, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

Նոյեմբերի 6-ին Սոնյա Ավետիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում որպես անհայտ կորած:

Հագին եղել է սև կաշվե բաճկոն, սև անդրավարտիք, բարձրակրունկ կոշիկներ:
Արտաքին նշաններն են` հասակը 150-155 սմ, նիհարավուն կազմվածքով, դեմքը կլորավուն, մազերը սև` միջին երկարության, աչքերը՝ սև:

Սոնյա Ավետիսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010-59-07-04, 094-13-43-03 կամ 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

ՀՀ Ոստիկանություն                                

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս