
Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Նոյեմբերի 7-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհին` Դիլիջան-Վանաձոր 10-րդ կմ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 07ՏՍ830 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ուղղել են Ա. Ղ.-ի (ծնվ. 1971թ.) ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի մաս:
Արտակարգ իրավիճակների նախարարություն: