
Մանրամասներ՝ Խնձորեսկ գյուղի կորած բնակչի մասին. news.am

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ 41-ամյա Սոնյա Ավետիսյանը դեռ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը:
Նա նշեց, որ իրենք եւս օգնում են որոնման աշխատանքներին, կնոջ եղբայրը, հայրը եւս տեղյակ չեն նրանից: Վերջին անգամ կնոջը տեսել են գյուղի զորամասի մոտ՝ ինչ-որ մեքենայի սպասելիս:
Դեպքի օրը նա տնից դուրս է եկել՝ ասելով, թե տեղ է գնում, եւ այլեւս չի վերադարձել: Գյուղապետն ասաց, որ կնոջ մոտ թեթեւակի հոգեկան շեղումներ կան, ընտանիքում էլ անհաշտություններ են եղել: Ամուսինը վստահեցրել է, որ դեպքի օրը որեւէ լուրջ վիճաբանություն չի եղել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: