Երբ Հայաստանում որևէ շարժում է ձևավորվում՝ քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, անմիջապես մեջտեղ է նետվում ամենափորձված «ճշմարտությունը». «Այնպես մի արեք, որ ապակայունացնեք երկրի՝ առանց այդ էլ անկայուն վիճակը: Թշնամին դրան է սպասում»:
Ողջ էր մնացել միայն 6-ամսական Սերյոժա Ավետիսյանն, ով կրծքավանդակի հատվածում ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվեց Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոն: Կասկածյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն էր:
Հակոբյանի ձերբակալությունն իրականացրել է ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը: Մեղադրանքը կապված է նրա տնտեսական գործունեության հետ:
Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Պետրոս Պետրոսյանը և Կարեն Շահբազյանը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի սերժանտ Հովհաննես Պապիկյանը «Հաղթանակ» կամրջի վրա կարողացել են կանխել 44-ամյա Անժելա Հակոբյանի ինքնասպանությունը:
Մեծ Այրումում վերջին օրերին ջերմաստիճանն այնքան բարձր է, որ գյուղացիներին անհանգստանալու առիթ է տալիս: Խոնավության բացակայությունն ամենից շատ ազդել է աշնանացանի վրա, կանգ է առել հացահատիկային մշակաբույսերի աճը: Եվս մի քանի նման տաք օր, նաև ծառերը կծաղկեն ու մինչև գարուն հնարավոր է՝ ցրտահարվեն:
Հովհաննես Ազոյանի գլխավոր դերակատարմամբ՝ ռուսական նոր «Ставка на любовь» ֆիլմի թրեյլերը:
ԵԿՄ անդամները գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ Արցախում այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր՝ եղբայրական գերեզման:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:
Ացախում գործող հյուրանոցների թիվը հասնում է 42-ի, այս մասին հայտնել է ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը՝ օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հարություն Մ.-ին:
«Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերությունում կաթի մթերման ծավալներն անցած տարում կազմել է 2086 տոննա, նախորդ տարվա՝ 1807 տոննայի փոխարեն, ներկայում էլ հետեւողական աշխատանք է տարվում՝ նշված ցուցանիշը կրկնապատկելու համար։
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
2012 թվականից ընտանի կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման միջոցառումները Հայաստանում իրականացվում են գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` կենտրոնի կազմում ընդգրկված շուրջ 685 համայնք սպասարկող անասնաբույժների և տարածաշրջանային համաճարակաբանների միջոցով:
Նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ Ա.Բարսամյանի բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ, նախաքննության նյութերի համաձայն, Բ.Երիցյանը մուրճով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխի և դեմքի տարբեր մասերին։ Ստացած հարվածների հետևանքով վերջինս ընկել է մահճակալին և օգնություն կանչել։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Շուշանիկ Դ.-ն:
Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ ՍԶ «Բավրա» սահմանային անցակետի ծառայողները Բավրայի սահմանային անցակետից բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ա.-ին:
«Պետք է լինեն 2 կարգի վարորդներ՝ հացի փող վաստակող վարորդներ ու մասնագետ տաքսու վարորդներ: Այդ ամոթալի երևույթը, որ դու տաքսու վարորդ ես, վերջիվերջո, ուզում ենք՝ ժողովրդի միջից դուրս գա, բայց ինչպե՞ս տարբերվի իսկական տաքսու վարորդը՝ հացի փող վաստակողից. այս հարցն ենք ուզում, որ այսօր քննարկվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անհատ ձեռներեց տաքսու վարորդը:
Փետրվարի 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը , 8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
«Իշխանությունը խուսափում է անհերքելի փաստերը հանրությանը տեսանելի դարձնելուց»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով հոկտեմբերին ոչ իշխանական ուժերի ներկայացրած կառավարման ճգնաժամի մասին նախագծի մասին:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Օշական գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Նորիկ Բ.-ն:
«Այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակում, որ իշխանությունն ու ոչ իշխանությունը խոսում են լուրջ խնդիրների մասին, որ 15թ. դարձրին ավելի պրոբլեմատիկ»,- ասաց նա:
ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, թե ունենք 10-15 մենաշնորհատերեր, որոնք դուրս են օրենքի դաշտից.
Վարորդներն այսօր հստակ որոշել են՝ հիգշաբթի օրը հավաքվելու են կառավարության շենքի դիմաց և, ինչպես նրանք նշեցին. «Հավաքվելու ենք մեքենաներով, որպեսզի «կատաստրոֆայի» ենթարկենք քաղաքը, որ մեզ հետ սրանից հետո հաշվի նստեն»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խմբով, նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ
Հարցին՝ արդյոք տարածված տեսանյութից դատելով կարո՞ղ է ոստիկանության գործողությունները գնահատել որպես օրինաչափ կամ ոչ օրինաչափ, փաստաբանը պատասպանեց. «Օրինաչափ՝ինչո՞վ: Մարդուն ծեծի ենթարկելը համարում ենք օրինաչա՞փ: Ես ցավում եմ: Սա մի բան է նշանակում, որ իշխանությունն այլևս ուրիշ ձև չունի ժողովրդավարական եղանակով ընդդիմությանը ցույց տալու, որ ինքը ճիշտ քաղաքականություն է վարում: Ստիպված անցել է արդեն բռնի գործողությունների»:
Կարեն Խ.-ի հայրը` 1951 թ. ծնված Միշա Խ.-ն, հայտարարել է, որ գազային ատրճանակը պատկանում է աներորդուն` 1965 թ. ծնված Գնել Կ.-ին, իսկ «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 16 և «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտներն իրեն 1992 թ. տվել է Արամայիս Ա.-ն, ով մահացել է 2012 թ.:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
«Ինստիտուտի ամբողջ կազմը ներկա է եղել: Իրենք նույնպես ծանր էին տանում, նույնիսկ լաց էին լինում: Մայրը որ ասում էր՝ երեխուն ձեզ եմ տվել, ասեցին՝ ճիշտ եք ասում, մենք մեղավոր ենք, ուղղակի ոչ մեկս չէինք ուզի, որ սենց լիներ: Ասեցին՝ կներեք, մենք մեղավոր էինք, մենք սխալ էինք, մենք պիտի պահեինք երեխուն»: