Բաժիններ՝

Արդյո՞ք ճիշտ է եկեղեցում հոգեհանգստի արարողություն կատարելը

– Արդյո՞ք ճիշտ է եկեղեցում հոգեհանգստի արարողություն կատարելը:

– Հայ Առաքելական եկեղեցում, ինչպես և բոլոր քրիստոնեական ավանդական եկեղեցիներում, հիմնադրման իսկ առաջին օրերից հանգուցյալին եկեղեցում դնելը և եկեղեցական արարողությամբ հողին հանձնելը դարձավ կանոնական և պարտադիր երևույթ: Ինչպես մեր գալն այս աշխարհ, կյանքը և կենսագործունեությունը մշտապես պետք է անցնեն հոգևոր օրհնության և լույսի ներքո, այնպես էլ կյանքից, աշխարհից հեռանալը պետք է տեղի ունենա եկեղեցում: Հայ քրիստոնյայի հուղարկավորության կարգը բաժանված է 3 մասի.

  • Տան կարգ
  • Եկեղեցու կարգ
  • Գերեզմանի կարգ

Երբ մարդը մահանում է, ապա նրա մարմնի առաջին հանգրվանը դառնում է իր տունը, ուր արարողություն է կատարվում և Աստծուց հայցվում է հանգստություն, խաղաղություն, մեղքերի քավություն և թողություն և մխիթարություն հարազատներին:

Այնուհետև հանգուցյալին նույն օրը երեկոյան տեղափոխում են եկեղեցի, ուր մարմինը մնում է ամբողջ գիշեր, և սպասավորները սաղմոս են ընթերցում: Այստեղից է եկել այն սովորությունը, երբ գիշերը հանգուցյալի մոտ մոմեր են վառում և տղամարդիկ նստում են հանգուցյալի կողքին: Հաջորդ օրը եկեղեցում կատարվում է եկեղեցու կարգը, և սգո թափորը եկեղեցու շարժվում է դեպի գերեզման, ուր գերեզմանի կարգով մարմինն իջեցվում է փոսը և ծածկվում հողով: Վերջում հոգևորականը խաչով խաչակնքում է գերեզմանը:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս