Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով արդեն իսկ 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:
2 տարեկան Հայկի մասին մայրիկը՝ Լուսինե Ասրյանը, ասում է՝ անսպասելի ծնվեց, Աստված այդպես կամեցավ:
«Այցելությունս Հատուկ քննչական ծառայություն բավական զարմանալի էր: Ինձ ու ևս երեք հոգու` Արգիշտի Կիվիրյանին, Ավետիք Իշխանյանին և Լուսինե Սահակյանին ճանաչել են տուժող ս.թ. հունվարի 15-ին ՌԴ դեսպանատան դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից անօրինական գործողությունների հետևանքով: Այսպիսի բաներ»:
Քիչ առաջ հունվարի 15-ի Գյումրու բախումների քրեական գործով ձերբակալել են Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանին (1993.թ) եւ տեղափոխել Ախուրյանի ՁՊՎ:
Ծնոտը կոտրվելու իրողությունը պարզվել է:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է շրջանառության հարկի հետ կապված այնպիսի որոշում ընդունել, որը կնպաստի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշեց, որ քննարկումները շարունակվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
«Այդ երկու օրը սիրտս այնքա՜ն տագնապով էր, ես չեմ մտածել Հայկազի մասին: Երեկոյան ժամը 5-ին տուն մտա, արևոտ եղանակ էր, մտա բակ ու վախ զգացի, սկսեցի դողալ, տուն մտա, էլի դողում եմ, գնացի հողամաս, էլի դողում եմ, անձրևի հոտ առա: Գիշերը 4:10-ին արթնացա, անտանելի մրսում էի, զգացի ինչ-որ բան, երևի հենց այդ ժամանակ էլ իմ բալեն…»,- 168.am-ի հետ զրույցում սսաց սպանված կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանի մայրը՝ Արմինե Միքայելյանը:
Փետրվարի 3-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 31/114 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
Հունվարի 12-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ ծնված Միսակ Արմենի Հակոբյանը:
Հիմնադիր խորհրդարանը տեսանյութ է տարածել՝ այն վերնագրել այսպես. «Երեխաները՝ Բերձորում տեղի ունեցածի մասին»:
Այս պահին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին կալանավորելու միջնորդությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
«Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Պերմյակովին բռնել են որպես սահմանախախտ, իսկ սահմանախախտներին, ըստ օրենքի, պետք է հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին: Ինչո՞ւ Պերմյակովին չեն հանձնել հայկական կողմին, ինչպե՞ս պատահեց, որ նրան ոստիկանական պոստերի միջոցով տարան ռազմաբազա»,- այս հարցապնդումն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 00.05-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 2 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Օլեսյա Զ.-ն:
Գյումրիի թիվ 1 գերեզմանատանը այսօր առավոտյան տղամարդու դիակ է հայտնաբերվել:
«Ինստիտուտի պետը ազատվել է, երեք տեղակալները ևս կազտվեն իմ հրամանով և մի շարք այլ անձնավորություններ, ընդհանուր՝ մոտ 30 հոգի»,- ասաց Ս.Օհանյանը:
Փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Կոմիտասի պողոտայի թիվ 53 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ:
Փետրվարի 5-ի գիշերը, փետրվարի 8-ին և փետրվարի 9-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 5-ի ցերեկը, և փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14:40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ թիվ 5 շենքի դիմաց, բախվել են BMW X5 մակնիշի 80 OS 505 համարանիշի, Ford Transit մակնիշի 32 UU 955 համարանիշի և թիվ 31 երթուղին սպասարկող ГазЕль մակնիշի 0642 S համարանիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր ստացվել, որ թիվ 42 համարի երթուղային ավտոբուսում գողացել են 1992 թ. ծնված Անի Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ, բջջային հեռախոսի քարտ և տան բանալի
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ հորդորելով հայտ ներկայացնել ՄԱԿ-ի Յունեսկոյին՝ Արարատ լեռը հայ ժողովրդի մշակութային ժառանգություն ճանաչելու վերաբերյալ: Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ ունենք միայն մի քանի մշակութային ժառանգություն գրանցված Յունեսկոյում, որից վերջինը լավաշն է: Նա նշեց, որ կան նախադեպեր, օրինակ, Ճապոնիան դիմել է Ֆուջիամա սարի համար և դա գրանցվել է որպես ժառանգություն:
«Այսօր մեր գյուղացին շատ ծանր վիճակում է հայտնվել՝ բանկերի հետ կապված աշխատանքների պատճառով: Նույնիսկ գործը հասել է նրան, որ գյուղացին իր տան ոսկեղենը տանում է բանկ, բայց ասում են՝ միայն արտարժույթով կտրամադրենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա խնդիրը կարգավորելու կոչով դիմեց ՀՀ վարչապետին և Կենտրոնական բանկի […]
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լրագրողների հավատարմագրումը կատարվել է ԼՂՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ համաձայն ԼՂՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների։
Հունվարի 31-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Բերձորում տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ Karabakh-life-ը գրում է, թե երբ ավտոերթի մեքենաների շարասյունը կանգնել է՝ ոստիկանության աշխատակիցներին ընդառաջ են գնացել Ժիրայր Սէֆիլյանը, Իգոր Մուրադյանը և էլի մի քանի հոգի, այդ թվում՝ տեսախցիկներով քաղաքացիներ: Ոստիկանի խնդրանքին, որ պետք է հաշվի առնել իրավիճակի զարգացման անկանխատեսելի ու անցանկալի ելքը և հետ գնալ, ավտոերթի մասնակցիները սկսել են հարցեր […]
«Մենք՝ 4 քաղաքական ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ, չենք ընդունում այս հաշվետվությունը, շուտով հայտարարությամբ հանդես կգանք: Այս քննարկումը մենք դիտում ենք հակասահմանադրական: Սա շատ կարևոր մարմին է, շատ կարևոր քննարկում է: Վերահսկիչ պալատի նախագահը պետք է հաշվետվություն տա, թե ինչպես է իրականացվել բյուջեն, որից հետո կտանք մեր եզրակցությունը»,- այսօր ԱԺ նիստում Վեահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ ոչ իշխանական ուժերի անունից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ բողոքելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացակայության կապակցությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 5-ին ժամը 12.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը:
Ադրբեջանական զինուժի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից վիրավորված Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ Լևոն Անդրեասյանը հետագա բուժման համար կտեղափոխվի Երևան, այժմ նրա վիճակը նորմալ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը:
armtimes.com-ի աղբյուրները հավաստիացնում են, թե ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության քննիչը, ով վարում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) գործը, առաջիկա օրերին վերջինիս նկարահանած «Հիշողություն» ֆիլմը առգրավվելու որոշում է կայացնելու: