Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է հանրաքվեի

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության մի շարք ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների թվում քննարկվեցին նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցեր: Անձնագրային և վիզաների վարչությանը, անձնագրային տարածքային ստորաբաժանումներին, ոստիկանության տարածքային բաժիններին, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին, հանձնարարվեց սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման և ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները:

Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ ու ցուցումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս