![](/banners/BeFunky-design.jpg)
Այսօր մայրաքաղաքի որոշ հատվածներում դադարեցվելու է երթևեկությունը
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/ertevekutyun1.jpg)
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.
Ժամը 11:00-ից՝ Շահումյան հրապարակը՝ Խորենացի փողոցից Վ. Սարգսյան փողոց հատվածը
Ժամը 13:00-16:00՝ Գր.Լուսավորչ պողատան՝ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Զաքյան փողոցի խաչմերուկ
Ժամը 14:00-24.00` Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից Հանրապետության հրապարակ
Ժամը 12:00-16:00՝ Ռուսաստանի հրապարակը՝ Արգիշտի փողոց
Ժամը 17:30-24:00` Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները
Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան