![](/banners/BeFunky-design.jpg)
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա զոհ
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/shtap9.jpg)
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից հարակից սար տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, վարորդը մնացել է ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աբովյանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սևաբերդ գյուղից դեպի Սևաբերդ սար տանող ճանապարհի 5-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 34 DZ 646 պետհամարանիշով (վարորդ` 1962 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 10 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին (1951 թ. ծնված Ա. Խ.) ավտոմեքենայի տակից դուրս է բերվել տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դին սարից իջեցրել են և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: