Բաժիններ՝

Ես վատ չեմ զգում Արմենչիկի «վաստակավորի» կոչումից

Նախօրեին Գյումրիում կայացած Էռնա Յուզբաշյաինի համերգից առաջ «Ասպարեզը» երգչուհուն հարցրել է, թե ինչ կարծիք ունի ռաբիս երգիչ Արմենիչին, իր հետ միաժամանակ, վաստակավորի կոչման արժանացնելու առնչութամբ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի անկախության 24-ամյակի առիթով Ս.Սարգսյանը մշակույթի մի շարք գործիչների կոչումներ էր շնորհել: Էռնա Յուզբշյանն ու Արմենիչը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացածների թվում էին: Հայ հասարակությունն ու մտավորականությունն հատկապես քննադատեց Արմենչիկին կոչում շնորհելու փաստը՝ նշելով, թե դրանով արժեզրկվում է կոչումը, մշակույթի մակարդակն իջնում է:

-Գիտեք, ճաշակին ընկեր չկա… Ես չեմ թաքցնում, լավ ռաբիս սիրում եմ, լավ ռաբիսը լսում եմ: Դուք հարսանիքներին ինչի՞ տակ եք պարում, ուրախանում…Ինքն իր լսարանն ունի, ես վատ չեմ վերաբերում դրան: Վաստակավորի կոչում ստացածների ավելի վատ տարբերակներ էլ կան: Այսօրվա օրով Արմենչիկը Կոդակի դահլիճն է հավաքում, գալիս է այստեղ համալիրում ամբողջ դահլիճն է լցնում: Այդ կոչումն իրեն երեւի հենց այնպես չեն տվել: Վերջիվերջո այդ թեման այդքան էլ հետաքրքիր չէ, թող ապրի էդ տղեն, հիմա տվել են, թող ուրախանա, ով որ չի սիրում՝ թող զուսպ մնա, ով սիրում է՝ թող ուրախանա: Ես վատ չեմ զգում, ինձ ընդհանարապես չի հուզում:

Ըստ երգչուհու, առհասարակ այդ բոլոր տեսակի կոչումներն այնքան էլ կարեւոր ու ակտուալ չեն.

-Վաստակավոր, ժողովրդական… այդ բոլոր կոչումները պայմանական են: Իմ կյանքը չի փոխվի այդ կոչումը ստանալուց հետո: Գլենդելում ո՞վ է հաշվի առնելու Էռնա Յուզբաշյանի վաստակավոր արտիստուհու կոչումը …ծիծաղելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս