Համակարգող խորհրդի նիստը ողջույնի խոսքով բացեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ շատ պատահական է իմացել Բերձորի դեպքերի մասին, ու շատ վիրավորված է իրեն զգում. «Ես սիրում եմ այս ազգը, այս ժողովրդին, ու մեզ սիրուն չի, որ այս խաղաղ երթը, այս տիպի վիրավորեն»
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:
Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Գ.Սիմոնյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Միշա Ա.-ն, որը 2014 թ. մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով:
Գլխավոր զինդատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես զինկոմիսարիատի աշխատակիցներին, այնպես էլ Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարաներին:
Մի քանի ամիս առաջ էլ Գուսան Հայկազունն իմացավ ծանր հիվանդության մասին, որի բուժման համար մեծ գումարներ են պետք: Այսօր յուրաքանչյուրս կարող է աջակցել նրան:
ՀՀ ՏԿ և ԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի ամեն մի քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 (մեկ հազար) եվրոյի աջակցություն՝ փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու, ուսումնական և մասնագիտական վերապատրաստման կամ այլ կարիքների համար:
Մի շարք դեպքերում նա զորամասից ինքնակամ հեռացել է զենքը ձեռքին:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, ինչպես հայտնի է՝ նույն ինստիտուտի գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է:
«Փետրվարի 3-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իրեն թույլ է տվել զրպարտիչ և վիրավորական արտահայտություններ Հիմնադիր խորհրդարանի և դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին: Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով»:
Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանն իր առաջին ցուցմունքում, որը տվել է 2013թ. հունիսի 3-ին, հայտնել է, որ ավտոմեքենայի մեջ ինքն է նկատողություն արել Ավետիք Բուդաղյանին՝ վերջինիս հայհոյանքների համար: Այնուհետև նա նկարագրել է դեպքը:
«Վնասված ավտոմեքենաների սեփականատերերը հիմնականում համեստ սոցիալական դիրք ունեցող մարդիկ են, ուստի իրենց ուժերով չեն կարող վերականգնել վնասը, իսկ շարժումն օր առաջ կարիք ունի զինվելու նոր տեսախցիկներով: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը կոչ է անում ֆինանասական աջակցություն ցուցաբերել հունվարի 31-ի ահաբեկչության հետևանքով շարժման մասնակիցների վնասները փոխհատուցելու, ինչպես նաև նոր տեսախցիկներ ձեռք բերելու նպատակով»,- ասաց նա:
«Այսօր՝ Հայաստանում ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր բանդայի կամակատար ոստիկաններն իրենց բնորոշ ապօրինի մեթոդներով թույլ չեն տվել, որ Բերձորում ջարդուփշուր եղած մեքենաները կանգնեցնեն այստեղ, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին և քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին էլ բերման են ենթարկել»,- այսօր Հիմնադիր խորհրդարանի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Ադրբեջանական կողմը փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար համայնքը:
«Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը հենց այդ օրը նշելը նպատակ ունի նվազեցնել Ցեղասպանությանը վերաբերող միջոցառումների հնչեղությունը»
Նա հերքեց տարածված այն տեղեկությունները, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել. «Բռնություն չի գործադրվել, ինձ չեն հարվածել»: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանի ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը տարածել էր Հիմնադիր խորհրդարանը՝ մասնավորապես նշելով, թե նրան ծեծի են ենթարկել ոստիկանական ավտոմեքենայում:
«Որդիս միտումնավոր է ընտրվել, ինքը Ասկերան ծառայած, երկու դիվերսիա հետ մղած, պարգեւատրված տղա է: Ես՝ ազատամարտիկ: Մենք ոչ մի վատ բան չենք արել, մեր պահանջն արդար է: Ամբողջ գյուղը ոտքի է ելել մեկ մարդու նման, ես եմ խնդրել, աղաչել, ժամանակավորապես լռեցրել, ու եկել են դատախազի հետ հանդիպելու: Եթե ինձ դրական պատասխան չտան եւ որդուս ազատ չարձակեն, ապա այլեւս ես ոչ մի բան ու ոչինչ չեմ զսպի»:
«Նոյյան տապան» գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը ծեծի ենթարկված լրագրողի մասին մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ նրա հետ, իբրև լուսանկարիչ և օպերատոր համագործակցում են մոտ 6 ամիս, նրան համարում է ակտիվ և հետաքրքրասեր երիտասարդ և բոլոր թեժ կետեր ուղարկում են նրան:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտներ, սպանելով իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, նախ՝ ուսումնարանի բակում փոս են փորել՝ ցանկանալով թաքցնել դին, սակայն ավելի ուշ ինքնասպանության դրվագն են ծրագրել»:
Այսօր՝ փետրվարի 5-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ:
ՀՀ առաջին նախագահը կենսաթոշակ կստանա գործող նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով:
Ռուզաննա Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Ստեփան Պողոսյանը Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, իր վարած Toyota մակնիշի 71 OT 111 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Մի խումբ լրագրողներ եւ ակտիվիստներ այսօր՝ փետրվարի 5-ին, հավաքվել են Գյումրիի դատախազության առջեւ եւ պահանջում են, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ընդունի իրենց եւ պարզաբանում տա, թե ինչ հիմքով են նախօրեին ձերբակալել Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանին։
Կառավարության շենքի դիմաց հավաքված տաքսի ծառայությունների վարորդները իրենց դժգոհությունն են հայտնում ՀՀ կառավարության կողմից կատարված լիցենզավորման կարգի փոփոխությունների, նոր օրենքի դեմ։ Նրանց հետ հանդիպելու էր գնացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով լսելով բողոքները՝ ասել էր, որ ոչինչ չի փոխվելու և որևէ զիջման չեն գնալու:
Զավեն Շուշանյանի արտաքին տվյալներն են. հասակը մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, մազերը՝ սպիտակ, ձախ ուսին առկա է կնոջ պատկերով դաջվածք, ձախ ձեռքին՝ ЗАВЕН գրառումով ռուսերեն դաջվածք։
Հիմնադիր խորհրդարանը այսօր ժամը 13:00-ին, ինչպես հայտարարել էին երեկ, Հանրապետության հրապարակում ավտոերթի են հավաքվելու: Այս պահին Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց ավտոմեքենաներով հավաքված են Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի առջև:
Հիմնադիր խորհրդարանից տեղեկացնում են, որ այսօր Հանրապետության հրապարակից բերման ենթարկված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ոստիկանական մեքենայի մեջ ծեծի են ենթարկել։