Բերքի տոնին գները ցածր կլինե՞ն

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունենալու արդեն ավանդական դարձած գյուղմթերքների տարեկան ցուցահանդես -վաճառքը՝ «Բերքի տոնը»: Այն կազմակերպվելու է Վերածննդի հրապարակում: Դրան մասնակցելու են ԼՂՀ բոլոր շրջանների պատվիրակությունները:

Եթե հաշվի առնենք նախորդ տարիների փորձը, երբ շրջաններից ժամանած մեքենանները նաեւ որպես տաղավարներ էին ծառայում, ապա վաղը Վերածննդի հրապարակում եւ նրա շրջակայքում մոտ չորսհարյուր վաճառակետ պետք է գործի:

Ըստ ԼՂՀ գյուղնախարարության տրամադրած տվյալների՝ ամենաբազմամարդ պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանելու Քաշաթաղի շրջանից՝ 206 մեքենա:

Բերքի տոնին մասնակցելու են նաեւ գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող 20 կազմակերպություններ, որոնք կցուցադրեն գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացված սեփական արտադրանքը:

Նախատեսվում է, որ գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-տոնավաճառում գները շուկայականից ցածր կլինեն: Ի դեպ, անցած տարի քաղաքացիները դժգոհում էին տոնովաճառի գներից:

Ըստ գյուղատնտեսության նախարարության մշակած ծրագրի՝ կկազմակերպվեն նաեւ հանրային սննդի մատուցման կետեր, միջոցառման ողջ ընթացքը կուղեկցվի ԼՂՀ շրջանների մշակութային կոլեկտիվների կատարումներով:

Տեսանյութեր

Լրահոս