Ողբերգական դեպք Արարատի մարզում. փրկարարներին հաջողվել է ձկնորսներից մեկին փրկել, իսկ մյուսի դին դուրս բերել արհեստական լճակից
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.22-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի լճակում նավակը շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու (մոտ 30 տ.) դի, 1961 թ. ծնված Ս. Ա.-ին, ով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: