Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 07.37-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի 33 QQ 339 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով արգելապատնեշին` հայտնվել հարակից դաշտում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հերթապահել` մինչ գազի բալոնի դատարկվելը:

Տեսանյութեր

Լրահոս