Բաժիններ՝

Հրդեհ «Պեկին» չինական ռեստորանի խոհանոցում

Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասկադ համալիրում՝ Թամանյանի արձանի մոտակայքում, բնակարան է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերտիվ խմբերը:

Պարզվել է, որ Թամանյան փողոցի թիվ 2 հասցեում՝ «Պեկին» չինական ռեստորանի խոհանոցում (14 քմ), գազի բալոնից (20 կգ-անոց) տեղի է ունեցել արտահոսք՝ կուտակումով, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.27-ին, մարվել՝ 21.31-ին: Այրվել է խոհանոցի առաստաղից մոտ 4 քմ հատված, ջերմահարվել՝ ջրատաքացուցիչը և գազի կաթսան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս