Մարտի 3-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Արին-Բերդի փողոցի մի հասցեից, հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Ղ.-ին, 1991 թ. ծնված Հարություն Մ.-ին և 1987 թ. ծնված Գառնիկ Թ.-ին:
Մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա դա թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին զրկել է կյանքից, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 3 փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու պահել է 4 ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող գործարանային արտադրության դեղնաշականակագույն և շականակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով։
«Ժողովրդին մոբիլիզացնող և ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է ձևավորվում, որը պետք է գործի խաղաղ անհնազանդության մեթոդներով՝ դա զինված կազմակերպություն չէ»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանի տարածած հայտարարության մասին, որով նա կոչ էր անում բոլորին միանալ իրենց քաղաքացիական բանակին՝ ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:
Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
«Ավետիսյանների սպանությունից հետո ոստիկանության սադրանքով տեղի ունեցած փողոցային բախումների քրգործով մոտ 32-38 հոգի ստացել է կասկածյալի կարգավիճակ, իսկ մոտ 10 հոգու մեղադրանք է ներկայացվել նույն՝ խուլիգանության, հասարակական կարգ խախտելու, իբր ազգի լավագույն կեսի անդորրը խռովելու հոդվածներով։ Ես զրուցել եմ նրանցից եւս երկու հետ, բացի սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանից ու գյումրեցի Անուշավան Հարությունյանից»։
Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Հիմնադիր Խորհրդարանը արդեն տեղեկացրել էր, որ պետական մակարդակով կազմակերպած ծեծին մասնակցում էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ: Նկարում պատկերված անձը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից է, ով Բերձորյան ծեծի ժամանակ ուղորդում էր թևկապներով երիտասարդներին և ոչ միայն:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները մարտի 3-ին շրջագայություն կատարելիս՝ Վազաշեն գյուղի սկզբնամասից անտառ տանող ճամփեզրին հայտնաբերել են տարբեր երկարության և տրամագծով լորենու 9 գերան:
«Մինչեւ Պերմյակովը չհանձնվի հայկական կողմին, ո՞վ մեզ էդ պատասխանները կտա, ոչ ոք…Եթե հանցագործը մեզ մոտ չգտնվի, մենք ոչինչ չենք իմանա, բայց ինձ թվում է միտք էլ չունեն գնան բերեն: Ո՞ւմ են սպասում, չգիտեմ»,- ասել է տիկին Ջուլիետան:
Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Լևոն Ղազարյանը հրազենային վնասվածք է ստացել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Կրակողները, որոնք երեք հոգի են եղել եւ դիմակավորված, դիմել են փախուստի:
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում, թիվ 57 ավտոբուսի սրահում, մի տղամարդ ուղևորուհու պայուսակից գողություն է կատարել, սակայն ուղևորները նրան բռնել են:
Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 7-9-ին կբարձրանա 12-14 աստիճանով:
Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով։
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում տեղի է ունեցել փոխհրաձգության հետևանքով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մահացել է 3 մարդ: Որոշ տեղեկություններով՝ սպանվածներից մեկը Օշականցի Գևորիկի եղբորորդին է` Մեսրոպ Մելիքյանը: Երգչուհի Սյուզի Մելիքյանը, ով «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր դուստրն է, armlur.am-ի հետ զրույցում ասել է, որ սպանվածն իր ազգականը չէ:
Երևան քաղաքի ոտիկանության պետ Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ սպանվածներից ոչ մեկը կալանավորված չի եղել:
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակայքում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել. զոհերի թվում են քրեական հեղինակություններ Երրորդմասցի Լյովիկը եւ Դրոն: Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է, Օշականցի Գեւորիկի ոխերիմ թշնամին:
Մարտի 3-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1974 թ. ծնված Պետրոս Փ.-ն:
Քիչ առաջ 168.am-ին զանգահարեց Մեսրոպ Մելիքյանի՝ «Մանումենտցի Մոսոյի» հայրը՝ Սաշիկ Մելիքյանը և տեղեկացրեց, որ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե իր որդին սպանվել է Նուբարաշենի ՔՀԿ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով, չեն համապատասխանում իրականության. «Իմ որդին իմ կողքին նստած է, խնդրում եմ հերքեք այդ տեղեկությունները, սպանվածը Օշականցի Գևորիկի եղնայրն է, ոչ թե իմ որդին»:
Մարտի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային, նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով:
Ձեւավորվում է Քաղաքացիական բանակ: Այն ժողովրդին համախմբող եւ քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է։ Քաղաքացիական բանակը զինված կառույց չէ:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ ՀՀ Քննչական պետի տեղակալ Սամվել Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք անձանց սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով։ Նա տեղեկացրել է նաև, որ զննություն է կատարվում դեպքի վայրում՝ տուժողների ինքնությունները ճշտելու և ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները պարզելու համար։
Ս.թ. մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով մահացած երեք անձանցից մեկը «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Ղազարյանն էր:
Նախնական տեղեկություններով` դիմակավորված անձանց արձակած կրակոցներից սպանվել են քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկն» ու նրա ընկեր Դրոն: Ի դեպ, դեպքի վայրում հայտնաբերվել են զենքեր:
Կոմիտեից փոխանցեցին, որ այժմ դեպքի վայրում է քննչական խումբը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Կոմիտեից փոխանցեցին նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 զոհ:
Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների պատճառով ոստիկանները փակել են փողոցը:
Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների արդյունքում 2 մարդ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը 168.am-ին փոխանցեց, որ 2-ն էլ հիվանդանոց տեղափոխվել են արդեն մահացած վիճակում:
Հայաստանից մարդիկ արտագաղթում են ոչ թե աշխատատեղերի բացակայության պատճառով, այլ ցածր վարձրատրության պատճառով և դրսում բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու հույսով: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ հավելելով, որ այս վիճակն ազդում է շուկայի վրա՝ տարեկան այն կրճատելով մոտ մեկ տոկոս:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների արդյունքում 1 անձ մահացել է, երկուսը՝ վիրավորվել: ՀՀ ոստիկանությունից 168.am-ին փոխանցեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ինքնությունը պարզելու համար, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական, որոնողական աշխատանքներ՝ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար:
Մարտի 3-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Դավիթ Մ.-ն: