«Ինձ գնդակի պես տշելով այստեղից այնտեղ տանում… Առողջական վիճակս սարսափելի վատ է». Մխիթար Մոս-Մուշեղյան

Այսօր 168.am-ի խմբագրություն էր զանգահարել էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը՝ նշելով, որ արդեն երկար ժամանակ է՝ հացադուլի մեջ է:

«Արդեն երկար ժամանակ գտնվում եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ գնդակի պես ինձ տշելով այստեղից այնտեղ տանում՝ Նուբարաշենի հոգեբուժական հաստատություն, հետո նորից բանտ: Առողջական վիճակս սարսափելի վատ է: 2013թ., երբ թոքս հեռացրին, ամբողջ Հայաստանը, համացանցում ուղողված էին իմ հիվանդանոցային նկարները, իսկ հիմա պարզվում է, որ իմ թոքն ամբողջ ծավալով նորմալ է, այնինիչ բորբոքային պրոցեսներ, և այլն, և այլն, շնչահեղձության նոպաներ: Պարզապես ավելորդ են համարում երևի թե հիվանդանոց տանել կամ մեկ ուրիշի են ուզում իմ փոխարեն տանել»,- ասաց նա՝ նշելով, որ խցում ևս երկու տղամարդ կա, որոնք պատշաճ օգնության կարիք ունեն:

«Բժշկական ոչ մի նորմալ միջամտություն չկա, ամբողջ հիմնարկում 2-3 բժիշկ են, որ օրվա մեջ 2 րոպեով կարող են մտնել կամ ոչ: Ֆելդշերներն էլ… Մի խոսքով՝ կարող է մի «Վալիդոլի» համար կռիվ լինի ամբողջ օրը ֆելդշերի հետ, թե մի «Վալիդոլ» գտեք, բերեք, որովհետև խեղդվում եմ: Այդ վիճակն է այստեղ»,- ասաց նա:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Անի Մաջնունյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել  Երևանի 20-ամյա բնակչին՝ 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին, սակայն մեզ հետ զրույցում նա խնդրեց իրեն ներկայացնել Մխիթար Մոս-Մուշեղյան անունով: Նա կալանավորված է, իրեն մեղավոր չի ճանաչում:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանը մահացել է դանակի 50-ից ավելի հարվածներից, դին հայտնաբերվել էր նրա բնակարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս