Քաղծառայության աշխատակիցներն ահազանգում են. պետք է սպասել վատագույն զարգացումների. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղծառայության աշխատակիցներից «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ իշխանությունները որոշել են միառժամանակ, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ» չվճարել: Սովորաբար պետական կառույցների աշխատակիցները, քաղծառայողները տարվա վերջին իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով հավելավճար են ստանում: Բայց քանի որ պետբյուջեի մուտքերն այս տարվա 9 ամիսների արդյունքներով պլանավորվածից ավելի քան 50 միլիարդ դրամով պակաս են, տարվա վերջին էլ այդ ցուցանիշն ավելի կմեծանա, եկող տարվա կտրվածքով եւս կանխատեսումները հուսադրող չեն, ուստի իշխանություններն արդեն իսկ մտորում են ծախսերը կրճատելու մասին: Եւ որպես առաջին քայլ դիտարկվում է հավելավճարներից հրաժարվելու տարբերակը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ստեղծված պայմաններում այն հանգամանքը, որ պետական ծառայողների աշխատավարձերը չեն կրճատվել, նույնպես դրական արդյունք է: Այսինքն՝ պետք է սպասել նաեւ վատագույն զարգացումների»: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս