Բաժիններ՝

Ջղայնացած եկավ, երեխեքին վերցրեց, գնաց. ինքնահրկիզված կնոջ քույրը մանրամասներ է պատմում. news.am

Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նախօրեին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ի տունը երկու տարի առաջ թալանել են, ինչից հետո կինը նյարդային վիճակում հայտնվելով, մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  ինքնահրկիզված կնոջ քույրը՝ Նունե Սիմոնյանը:

Նունեի խոսքով՝ Լուսինեն դեպքի օրը ոստիկանությունում է եղել, որտեղից իր տան գողության դեպքից ոչինչ չեն հայտնել, մինչդեռ կինը վստահ է, որ ոստիկանները գիտեն՝ ովքեր են իր տնից ոսկեղեն եւ գումար հափշտակել:

«Տան գողությունից հետո ինքը շատ նեղված էր, պարբերաբար ոստիկանների հետ քաշքշուկների մեջ էր: Ինքն անընդհատ գնում-գալիս էր ոստիկանություն, որ բացահայտվեր դեպքը: Ինքը վստահ էր, որ ոստիկանները գիտեն՝ ով է գողությունն արել, բայց իրեն չեն ասում: Դրանից ինքը միշտ նյարդային էր, լարված էր մտքերի մեջ էր: Դեպքի օրը երեխեքը մեր տանն էին, ջղայնացած եկավ, երեխեքին վերցրեց գնաց, չգիտեմ՝ որտեղից էր գալիս, երեւի ոստիկանությունից: Հետո երեք համարին էլ զանգում էի՝ ոչ մի պատասխան: Մեկ էլ գիշերը ոստիկաններ երեխեքին բերեցին մեր տուն ու իմացանք, որ նման բան է արել»,-պատմեց ինքնահրկիզված կնոջ քույրը:

Նունեն վստահեցրել է, որ քույրը հոգեկան խնդիրներ չունի, որքան էլ երեք անգամ ինքնասպանության փորձ է կատարել՝ մեկ անգամ վնասել է պարանոցը, երեխաների աչքի առջեւ փորձել նետվել Կիեւյան կամրջից եւ ինքնահրկիզվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս