Բաժիններ՝

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ձյուն է տեղում Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 34-րդ կմ-ում  և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

Վարդենյաց լեռնանցքում, Վայք-Սիսիան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` անցակետը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս