«Փաստաբաններից էլ է շատ բան կախված». Հայկ Ալումյանը՝ ցմահ դատապարտվածների ազատման մասին

Պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված հարցը խայտառակ վիճակում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մենք հիմա տարեկան ունենում ենք բավականին մեծ քանակով արդարացման դատավճիռներ, այն ժամանակ, երբ այդ մարդիկ ցմահ դատապարտվել էին, մենք ունեինք տարեկան զրո արդարացման դատավճիռ: Սա նշանակում է, որ՝ առաջին՝ այն ժամանակ դատախազությունն իդեալական էր աշխատում, երկրորդ՝ քանի հատ մենք այսօր ունենք արդարացման դատավճիռ տարեկան, այնքան այն տարիներին անմեղ մարդիկ մեղավոր էին ճանաչվում, ու դատապարտվում: Ինչքան մարդ այս տարի կամ անցած տարի արդարացվել է, սրանից տասը տարի առաջ ամեն տարի այդքան մարդ անմեղ դատապարտված է եղել: Դրանց մեջ կան նաև ցմահ դատապարտվածներ: Այսինքն՝ անմեղ մարդիկ հիմա նստած են այնտեղ»:

Անդրադառնալով հիվանդ ցմահ դատապարտվածների խնդրին, փաստաբանն ասաց, որ նրանց չազատելն այլ հարց է. «Ի վերջո, հիվանդին տեսաք՝ բաց թողեցին: Իսկ մյուսը մահացավ, որովհետև, հավանաբար, իրեն այդքան ակտիվ չեն պաշտպանել: Փաստաբաններից էլ է շատ բան կախված»:

Տեսանյութեր

Լրահոս