Բաժիններ՝

«Երեկվա դրությամբ Լևոն Մութաֆյանն իրեն լավ էր զգում, երեկ ենք վերադարձել Թբիլիսիից». Հակոբ Ղազանչյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը 168.am-ի հետ զրույցում՝ լսելով Լևոն Մութաֆյանի մահվան մասին լուրը, ասաց, որ վեջինիս հետ երեկ էին վերադարձել Թբիլիսի կատարած շրջագայությունից, որտեղ հրավիրված էին մասնակցելու տեղի՝ Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնում կայանալիք՝ «Սովորական պատմություն» թատերական ներկայացման պրեմիերային:

Հակոբ Ղազանչյանն ասաց, որ երեկվա դրությամբ թատերագետն իրեն լավ էր զգում և, որ իրենք անակնկալ են եկել նրա մահվան մասին լուրը լսելով:

Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող կացարաններից մեկում գտել են թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Նախնական տեղեկություններով` Լ. Մութաֆյանը հանկարծամահ է եղել: 168.amի հետ զրույցում ՀՀ ոստիկանությունից հաստատել են այս տեղեկությունը:

Այս լուսանկարը Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից է: Նրա տեղադրած վերջին լուսանկարն է, որը նա մակագրել է այսպես. «Թբիլիսի, 9 նոյեմբերի, 2015 թվական…
Սեղանի շուրջ՝ հայեր, վրացի, ուկրաինուհի, կապանցի… Իսկ ես թամադա՝ ռուսերենով…»:

Mutafyan

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս