Բաժիններ՝

Գեորգի Վանյան. «Ադրբեջանում հայաստանցի երկրորդ կնոջ գտնվելու մասին տեղեկատվությունը սխալ է»

Ինչպես գրում է tesankyun.am-ը,  Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանին Թեքալիի գործընթացի արագ արձագանքման խմբի ադրբեջանցի անդամները տեղեկացրել են, որ նոյեմբերի 8-ից Ղազախի շրջանի Փարաքլի գյուղում են գտնվում Հայաստանի բնակիչ 2 կին:

Ներկայումս Վրաստանում գտնվող Գ. Վանյանին կայքը հարցրել է ՝ տեղեկատվություն կա՞ Ադրբեջանում գտնվող հայաստանցի երկրորդ կնոջ ինքնության մասին: Նա ասել է, որ այդ տեղեկատվությունը սխալ է: Վանյանը նաեւ հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունները առաջիկայում Հայաստանին կհանձնեն Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանին, որը նոյեմբերի 8-ից գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30