Ալրաղացի Լյովը արտագաղթել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Լևոն Սարգսյանը, նույն ինքը՝ Ալրաղացի Լյովը, բնակության նպատակով տեղափոխվել է Չեխիա։ Թե կոնկրետ ինչ գործունեություն է ծավալում Լևոն Սարգսյանը Չեխիայում, դեռևս հայտնի չէ։ «Ժողովուրդ»-ն այս լուրերի իսկությունը պարզելու համար զրուցել է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ, որը ինչպես հայտնի է՝ Սարգսյանի եզակի մտերիմ ընկերներից է։ «Ես տեղյակ չեմ»,- մեր հարցը լսելուց հետո պատասխանեց Աշոտ Աղաբաբյանը։ Ի դեպ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ինքը՝ Աղաբաբյանը, վերջերս սկսել է իշխանական շրջանակներում ակնարկել, որ նպատակ ունի հեռանալ Հայաստանից և արտերկրում բիզնես հիմնել։ Այս լուրերի առնչությամբ Էլ Աղաբաբյանն ասաց. «Ինձ այստեղ ամեն ինչն էլ դուր է գալիս, ես էլ այստեղից գնացողը չեմ, ոչ էլ որևիցե գործունեություն ուրիշ տեղ ծավալող եմ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս