Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նրանք հայտնել են, որ ակումբում որոշ ժամանակ մնալուց հետո ցանկացել են, որպեսզի ակումբի պարուհիները պարեն հատուկ իրենց համար, ինչի համար փորձել են խոսել ակումբի տնօրենի հետ։ Այդ ժամանակ իրենց է մոտեցել ակումբի մենեջեր, գործով տուժողը և իրենք էլ խնդրել են նրան դուրս գալ և զրուցել։
Փետրվարի 2-ին Վերաքննիչ դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով բողոքները՝ օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Մարտի 2-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 35 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարերի օգնությունը:
Չհնացող «մասնագիտություններ». խարդախություն:
«Դիվերսիայի ժամանակ դիմադրությունն այնպես է կազմակերպել, որ քիչ զոհեր են եղել։ Ինքը զոհվել է, քանի որ փորձել է մյուս զինծառայողին փրկել, բայց երեք հոգու հաջողվել է փրկել: Ամբողջ քաղաքը սգում է, մյուս զինվորը՝ Հայկը, որը նույնպես մահացել է, իր վարորդն էր, նույնպես Տաշիր քաղաքից: Մեզ մոտ հիմա համաքաղաքային վիշտ է»:
Գյումրու տնակային շատ ավաններ, հատկապես քաղաքի ծայրամասերում գտնվողները, մեկուսացած են քաղաքից և կարծես վերածվել են առանձին համայնքների՝ համայնքի ներսում:
NTV-ի փոխանցմամբ՝ քննիչներին հաջողվել է անվտանգության տեսախցիկների միջոցով վերականգնել, թե որտեղ է եղել Բորիս Նեմցովի սպանության ժամանակ նրա հետ գտնվող Աննա Դուրիցկայան մինչ սպանությունը: Պարզվում է՝ սպանությունից ժամեր առաջ նա եղել է գեղեցկության սրահում, որտեղից էլ նա գնացել է Բորիս Նեմցովի հետ հանդիպման:
Մեկ տարի առաջ Տաշիրում կատարված սպանության մանրամասները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը: Հունվարի 29-ին պատգամավորը Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հետ կապված հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին և այժմ բողոքարկում է, իր խոսքով ՝ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը և խնդրում վերացնել այդ անգործությունը:
Հունվարի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի սպասասրահի սուրճի ավտոմատացված ապարատից մետաղադրամներ գողանալու մասին:
«Տանս սյունը կոտրվեց, իմ տղան մեր թիկունքն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է մահացած զինծառայող Ալբերտ Սաֆարյանի հայրը՝ Էմիլ Սաֆարյանը, հավելելով, որ տղայի հետ վերջին անգամ խոսել է փետրվարի 23-ին: Նրա խոսքով՝ Ալբերտը ծառայությունից չի դժգոհել, միշտ ասել է՝ ամեն ինչ լավ է:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է «370» միջազգային տարածքային կոդով, տարբեր հեռախոսահամարներից ստացվող անցանկալի զանգերի մասին և իր բաժանորդներին հորդորում է հետ չզանգահարել վերը նշված տարածքային կոդը պարունակող անծանոթ հեռախոսահամարներին
Մարտի 3-ին առանձին շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Միլսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Հունվարի 27-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 14 շենքի մոտ դանակի սպառնալիքով հափշտակել են 1997 թ. ծնված Մարիամ Ա.-ի բջջային հեռախոսը:
Այսօր՝ 2015 թ. մարտի 2-ին, հայտնի ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանը հրաժարվել են իրենց պետական պարգևներից և դրանք հանձնել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի 1-ին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին:
ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանի հաղորդումը մի շարք պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին:
Հայտարարություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձանց ցուցակի վերաբերյալ:
Ֆոտոլրագրողը հատնում է նաև, որ ինքնասպան եղած երիտասարդի տաբատի հետևի գրպանում հայտնաբերվել է երկտող:
Մարտի 2-ին, ժամը 11.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի տներից մեկի դռան բռնակից կախված է նռնակ. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ ժամը 18:30-ին, Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի հետևանքով զոհված զինծառայողներ Արտակ Սեդրակի Աղեկյանի և Հայկ Գրիգորի Բարոյանի հիշատակին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 4-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան փողոցի 16, 20/1, 20/2, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5, 7, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, Բաշինջաղյան 182, 184, 190, 194 համարների ջրամատակարարումը:
Մարտի 2-ին, ժամը 15.34-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպան է եղել` կախվելով Երևանի Դավիթաշենի կամրջից:
Տաքսի ծառայություն մատուցող մի խումբ վարորդներ այս պահին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում:
Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2015 թվականի մարտ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի 2015թ. մարտի 4-ից:
Հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի կողմից փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը ձերբակալել են Չեխիայի քաղաքացու:
Ռազմինֆոն ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, որ մարտի 1-ին հայկական դիպուկահարի գնդակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Միրզաև Մեհդի Նաբի օղլուն։
«Ես հասկանում էի, որ միայն Նոր Զելանդիայի նման որևէ երկիր մեկնելը կարող է իմ երեխային ապահովել արժանի կյանքով: Երեխայի ծնունդից հետո Ֆորրեստը հեռացել է հիվանդանոցից և միայն մի քանի ժամ անց ինձ տեղեկացրել, որ մտադիր է մեկնել Նոր Զելանդիա, և որ ես ոչինչ չեմ կարող անել ստեղծված իրավիճակում»:
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մարտի 2-ից կմասնակցեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում` ՉԺՀ ազգային պաշտպանության ակադեմիայում և պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվող հնգամսյա մասնագիտացված դասընթացներին: