Ինչպես արդեն հրապարակել է ԳԱԼԱ-ն, մարտի 2-ի և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախորդ շաբաթ մի քանի անգամ եղել է Ծաղկաձորում՝ դահուկ է քշել։
«Չորս ամիս առաջ վարչապետը մեզ ընդունեց ու անձամբ խոստացավ, որ մինչև մարտի 1-ը մեր խնդիրը կլուծի և փոխհատուցումը կտա, սակայն այդպիսի բան տեղի չունեցավ։Այդ ամիսների ընթացքում մի նամակ, մի ձայն նրանց կողմից չի եղել, իսկ այսօր էլ խիստ զբաղված են և չեն կարոդ մեզ ընդունել»:
ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նպատակադրվել է զբաղեցնել ՀՀ զլխավոր դատախազի պաշտոնը: Այս նպատակադրումը սրել է նրա հարաբերությունները գործող գլխ. դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:
«Չեմ կարծում, որ խնդիր առաջանա, Լիանան երկար տարիների փորձ ունի, փորձված մասնագետ է, երկար տարիներ աշխատել է Սահմանադրական դատարանում, դատավոր է և այլն, և այլն: Հանձնաժողովը եկել է այն կարծիքին, որ նա քաջատեղյակ է, իրազեկ է կոնվենցիայից»:
Էյր Արմենիա» ավիաընկերությունը, անցած տարեվերջին դադարեցնելով չվերթները, խոստացել էր դեկտեմբերի 20-ից վերսկսել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 4-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան փողոցի 16, 20/1, 20/2, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5, 7, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, Բաշինջաղյան 182, 184, 190, 194 համարների ջրամատակարարումը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 2-ին, ժամը 22.20-ին, Երևանի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մարինա Ս.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Մարտիկը 11 տարեկան է, հիմա պետք է 5-րդ դասարանում սովորեր, բայց 4-րդ դասարանում է։ Թեև դպրոց գնում է, սակայն չի սիրում ներկայիս դպրոցն ու դասարանը. դասընկերներն իրեն «անշնորհք» բաներ են ասում, ինչպես մայրն է ասում` «Երեխայիս բոմժի տեղ են դնում»։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Security-Dream-Co-LTD-ի տրամադրած բացառիկ տեսանյութը, թե ինչպես է Երևանում մարտի 2-ին տեղի ունեցել շտապօգնության Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաների բախումը:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը. 45 վարորդ՝ անսթափ, 87-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն օրերս Զաքյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հենրի Ա.-ին:
ԼՂԱ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահանության վարչությունը հայտնում է, որ հաստատվել է Արցախյան գինու 2-րդ փառատոնի օրը:
Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ,1976թ. ծնված Սանասար Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 23.50-ի սահմաններում միջպետական ճանապարհին, Բերդավանի վարչական տարածքում իր «ԶԻԼ-157 ԿԴ» բեռնատար ավտոմեքենայով, մետաղական ճոպանի միջոցով, դիտավորյալ ամրացման տեղից քաշել- հանել, վնասել է «Multi Radar SD -580 » տեսակի արագաչափը, որի հետեւանքով պետությանը պատճառել է 2 միլիոն 666 հազար 691 դրամի գույքային վնաս:
Հունվարի 6-ին Երևանի մի բնակչից ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արագյուղ գյուղի իր ամառանոցից կատարվել է գողություն:
2015թ. մարտի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ:
Թմրամիջոց՝ գողության համար նախկինում 3 անգամ դատապարտվածի մոտ հայտնաբերված ներարկիչներում:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սա մի նոր կարգավորում է ՀՀ համար և կոնկրետության մեջ դժվար է պատկերացնել՝ ինչի մասին է խոսքը: Նա հետաքրքրվեց, թե, օրինակ, եթե մի անձը զանգում է երկրորդին և երրորդի հեռախոսահամարն է ուզում, ի՞նչ իրավական հարթությունում են հայտնվում նրանք, կամ նախագահական ընտրությունների ժամանակ, ենթադրենք, մի ԶԼՄ տեղեկանք է պատրաստում թեկնածուի մասին, խախտո՞ւմ է օրենքը, և արդյոք թեկնածուն կարո՞ղ է արգելել, որ իր անձնական տվյալների մասին որևէ բան գրվի, կամ X կոռումպացված անձի տվյալներն է հետաքննում որևէ ԶԼՄ և պետք է ճշտի՝ առանձնատունը ում է պատկանում երրորդ անձի միջոցով, կամ` այդ ստեղծվող պետական մարմինը վերահսկելո՞ւ է երրորդ անձի հեռախոսահամար ուզելը:
ԻԿՕՄՕՍ/Հայաստանը և Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի մյուս բոլոր կոմիտեները ևս միացել և իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են արտահայտել` հերթական անգամ Ժառանգությունն անհարկի վնասելու և կորստյան մատնելու առթիվ:
Հողագործներին միլիոնների վնաս հասցրած հանցախումբը վնասազերծվեց:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեմ: Պատգամավորը Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործի հետ կապված հաղորդում էր ներկայացրել մի քանի պահանջներով, սակայն նշում էր, որ դատախազի կողմից անգործություն է ցուցաբերվել:
Դեպքի առթիվ քաղաքացի Նաիրա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մարտի 3-ը՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի ընդունման տարեդարձի օրը, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հայտարարել է Վայրի բնության համաշխարհային օր: Երկրորդ անգամ նշվող այս օրը ՄԱԿ-ի համակարգը, դրան անդամակցող երկրները և գործընկերների մի լայն շրջանակ ամբողջ աշխարհում կարևորում են պարզ, սակայն վճռական ուղերձը՝ «ժամանակն է լուրջ վերաբերվել վայրի բնության նկատմամբ հանցագործություններին»:
Փետրվարի 25–ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ՌԴ պատկան մարմիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ և ծովամթերք արտահանելու հարցում:
Մարտի 4-ին օրվա երկրորդ կեսին, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Արսենը միայնակ մոր զավակ է, հայրը ՌԴ-ում է, իրենք երկար տարիներ է՝ ապրում են Արսենի մոր հայրական տանը: Արսենը մեր բակում է մեծացել, խելոք, դաստիարակված, լսող երեխա էր: Մի վատ բան չենք տեսել իրենից, մեծին հարգող, լսող էր: Մեկին մի բան պետք լիներ, պատրաստակամ էր, կօգներ: Կարելի է ասել՝ մի քիչ էլ խեղճ երեխա էր»:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում գործող «ԱրմենՏել» ՓԲԸ գրասենյակի ցուցապահարանից գողացել են 2 բջջային հեռախոս:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաշատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ փոփոխությունը չի բավարարում, որովհետև փաստացի հարկային բեռը ծանրանում է.